Լրահոս
Միջազգային
23:05
04.04.26
398

Թել Ավիվում ոստիկանությունը ցրել է հակապատերազմական հանրահավաքը

Img default alt hy

Մի խումբ հակապատերազմական ակտիվիստներ Թել Ավիվի կենտրոնում հանրահավաք են անցկացրել՝ բողոքելով Իրանում իրականացվող ռազմական գործողության դեմ։ Իսրայելի ոստիկանությունը ցրել է ամբոխը՝ վկայակոչելով պատերազմական դրության պայմաններում գործող կանոնների խախտումը։

Ինչպես հայտնել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը, հանրահավաքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող համանուն թատրոնի մոտ՝ «Հա-Բիմա» հրապարակում։ Ոստիկանության աշխատակիցները հավաքվածների գործողություններում տեսել են Թիկունքի ծառայության ցուցումների խախտումներ։ Համաձայն գործող կանոնների՝ հրթիռակոծությունների վտանգի պատճառով երկրում արգելված են 50-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումները։

«The Times of Israel» պարբերականի հաղորդմամբ՝ մանիֆեստի մասնակիցները հղում են անում Իսրայելի Գերագույն դատարանի որոշմանը, որը նախկինում թույլատրել էր անցկացնել մինչև 600 հոգանոց բողոքի ակցիաներ։

Ոստիկանության գնահատմամբ՝ Թել Ավիվի հավաքը գերազանցել է այդ սահմանաչափը, ուստի ոստիկանները ցուցարարներից պահանջել են ցրվել։ Ոմանք չեն ենթարկվել պահանջներին, տեղի են ունեցել բախումներ։ Ընդհանուր առմամբ, հասարակական կարգը խախտելու համար բերման է ենթարկվել 10 մարդ, հայտնել են ոստիկանությունից։