Լրահոս
Մամուլի տեսություն
09:59
31.03.26
345

Տավուշի մարզպետը խոստումներ է տալիս ՔՊ-ականներին․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն 2 օր առաջ հրապարակեց ներկուսակցական քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ մոտ 1000 ՔՊ-ական պատվիրակները քվեարկությամբ պետք է որոշեին ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 տեղերի դասավորվածությունը: Ըստ այդմ, 933 ձայնով ընտրացուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 346 քվեով ցուցակի նախավերջին տեղում է՝ 49-րդն է։ Նրա եղբայրը՝ Փաշինյանի մանկության ընկեր, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանն էլ 373 քվեով ցուցակի 44-րդ տեղում է։ Մեր տեղեկություններով, ՔՊ նախընտրական ցուցակի 49-րդ տեղը զբաղեցնող մարզպետ Ղալումյանը շարունակ հանդիպումներ է ունենում Տավուշի մարզում բնակվող ՔՊ-ականների հետ, խոստումներ տալիս նրանց, թե ովքեր են ընդգրկվելու ՔՊ կուսակցության ընտրացուցակում, որ տեղն են զբաղեցնելու։ Իբր իր անցողիկ տեղի հարցը լուծել է, ուրիշների հարցերն է որոշում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: