Լրահոս
Քաղաքական
19:08
18.05.26
137

Սպանության նախապատրաստման բեմադրո՞ւմ. Փաշինյանին խառնակչության համար է մեղադրում ընդդիմությունը

«Սպանության փորձի բեմադրում՝ ժողովրդի մեջ վախ սերմանելու նպատակով». ընդդիմությունը այսպես է արձագանքել ՔՊ-ականների բացահայտած ու տարածած տեսանյութին, որտեղ դիմակավորված չորս տղամարդ Արցախի բարբառով սպառնում է Փաշինյանին: ՔՊ ղեկավարի ընդդիմախոսները համոզմունք են հայտնում, որ այդ տեսանյութը հենց իշխանության ձեռքի գործն է և մեղադրում են Փաշինյանին ընտրարշավը քաոսի վերածելու, քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու փորձերի համար: 

Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել՝ Հայաստանի վարչապետի սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժի, հրազենի ապօրինի շրջանառության հատկանիշներով: