Լրահոս
Իրավական
18:43
29.03.26
474

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ

Img default alt hy

Այսօր Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են Քննչական կոմիտեից։

Այս պահին 3 անձ ձերբակալվել է:

Նշենք, որ ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։