Լրահոս
Միջազգային
12:42
31.03.26
303

Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարքի խոցման հետևանքով երկու մարդ է տուժել

Img default alt hy

Սաուդյան Արաբիայի կենտրոնական մասում գտնվող Ալ-Խարջ քաղաքի բնակելի թաղամասի վրա անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով տուժել է երկու մարդ, վնասվել է երեք բնակելի շենք։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է թագավորության քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:

«Խոցված անօդաչու սարքի բեկորներն ընկել են Ալ-Խարջ քաղաքի բնակելի թաղամասի վրա, ինչի հետևանքով երկու մարդ ստացել է թեթև վնասվածքներ, վնասվել է երեք տուն և մի քանի մեքենա», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: