Լրահոս
Հասարակական
11:32
19.11.25
119

Սա խայտառակություն ա ուղղակի. տապալված ծառեր՝ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում

Հաստաբուն ծառեր են տապալել Երևանի Տիգրան Մեծ պողոտայում քաղաքապետարանի աշխատակիցները: Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ը պնդում է, թե բացառապես չորացած, կենսունակությունը կորցրած ծառերն են հատվել: 

Մայրաքաղաքի ավագանու ընդդիմադիր թևը վստահ է, որ օդի աղտոտվածության թույլատրեի շեմը վաղուց հատած Երևանի թոքերն են վիրաբուժական միջամտությամբ հեռացնում քաղաքային իշխանությունները: