Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:16
03.04.26
1 868

Սա վերջերս զգուշավոր ձևով արդեն արեց մեր նախագահը՝ ակնարկելով ինչ-որ ընկեր Վովաևիչի, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են․ Մեդվեդև

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում գրել է

«Իհարկե, ոչ մի Թրամփ և Ամերիկա ՆԱՏՕ-ից դուրս չեն գա։ Ե՛վ իմաստ չկա, և՛ Կոնգրեսը թույլ չի տա։ Թրամփի հռետորաբանությունը զուտ էպատաժ է։ Թեև խորհրդանշական գործողություններ, ինչպիսիք են ամերիկյան զորակազմի կրճատումը կամ ինչ-որ բան մատակարարելուց հրաժարվելը, հնարավոր են։ Այստեղ ուշագրավը դա չէ։

Ակնհայտ է, որ դաշինքի ներսում առկա են հզոր հակասություններ, որոնք սրվեցին իրանական արշավի հետևանքով։ Եվ եվրոպական քաղաքական տգեղները, հատկապես Բրյուսելում, լրջորեն մտածել են ԵՄ ներսում լիարժեք ռազմական բաղադրիչ ստեղծելու մասին։ Իսկ սա փոխում է աշխարհի պատկերը։ Մինչ այժմ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ մեր հռետորաբանությունը եղել է զսպված և հանգիստ բոլոր հարևանների, նույնիսկ բանդերական Ուկրաինայի առնչությամբ։ Ուզո՞ւմ եք՝ անդամակցեք։ Բայց հիմա ամեն ինչ պետք է փոխվի. այժմ ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ։ Այն կարող է բավական արագ վերածվել լիարժեք և Ռուսաստանի հանդեպ ծայրաստիճան թշնամաբար տրամադրված ռազմական դաշինքի՝ որոշ առումներով ավելի վատ, քան ՆԱՏՕ-ն։ Դա կլինի մոլեգնած եվրոպական մակաբույծների նողկալի հավաքածու։ Եվ նրանց խնդիրն է լինելու քաղաքական կապիտալ, և իհարկե՝ փող աշխատել ռուսատյացության հիստերիայի բորբոքման վրա։

Ինչի՞ն եմ սրանով տանում։ Ահա թե ինչին. ժամանակն է հրաժարվել մեր հարևանների՝ ռազմատնտեսական Եվրոպական միությանն անդամակցելու հանդեպ հանդուրժողական վերաբերմունքից։ Ներառյալ «404 երկիրը»։

Սա վերջերս զգուշավոր ձևով արդեն արեց մեր Նախագահը՝ ակնարկելով ինչ-որ ընկեր Վովաևիչի, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը և Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են…»։