Լրահոս
Քաղաքական
21:20
17.05.26
681

Սա ՔՊ-ի հերթական սադրանքն է, ձերբակալվել է 10 անձ». Գոհար Մելոյանն ահազանգում է

Img default alt hy

Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից սադրանք է կազմակերպվել: Այս մասին ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

«Ձերբակալվել է 10 անձ․ սա ՔՊ-ի հերթական սադրանքն է։ Մեր ժողովուրդը քարոզարշավին խաղաղ կանգնած էր, ՔՊ-ից եկել են, մխրճվել ամբոխի մեջ և սադրել»,- նշել է նա՝ ներկայացնելով մանրամասները։