Լրահոս
Միջազգային
15:57
07.11.25
165

Ռուսները տնետուն են մարտեր մղում ռազմավարական նշանակության Պոկրովսկում. իրավիճակը՝ ռազմաճակատում

Բելգորոդում երկու ռուս է վիրավորվել ուկրաինական դրոնների հարձակման պատճառով: Ըստ տեղի իշխանությունների՝ վիրավորները խաղաղ բնակիչներ են: Ուկրաինական անօդաչուները հարվածել են Բելգորոդի մարզի վարչական շենքերից մեկին: Ուկրաինան նույնպես երկու վիրավորի մասին է հայտնում: Ըստ Կիևի՝ ռուսները հարվածել են Նիկոպոլին, ինչից հետո հրդեհ է բռնկվել բնակելի շենքում: