Լրահոս
Միջազգային
19:15
04.04.26
460

Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները

Img default alt hy

Իրանի տարածքում գտնվող և ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտներին հարվածելը անջնջելի բիծ է հրթիռներն ուղղորդողների հեղինակության վրա, հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

«Այս անօրինական և անխոհեմ գործողությունները անջնջելի կեղտոտ բիծ են նրանց միջազգային հեղինակության վրա, ովքեր հրթիռներն ուղղում են դեպի «Բուշեր» ԱԷԿ և ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող իրանական այլ միջուկային օբյեկտներ ու տալիս են խոցման հրաման», - ասված է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում՝ «Բուշեր» ԱԷԿ-ին հասցված նոր հարվածներից հետո: