Լրահոս
Միջազգային
11:37
31.03.26
100

Ռուսական նավթի մատակարարումները Հնդկաստան ավելացել են․ Ռուդենկո

Img default alt hy

ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի գործարքների սանկցիաների չեղարկման ժամանակահատվածում Հնդկաստանն ավելացրել է ռուսական նավթի մատակարարումները. խոսքը սփոթային (տեղում կատարվող) պատվերների մասին է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ Նյու Դելիում կայացած ռուս-հնդկական միջգերատեսչական խորհրդակցությունների արդյունքներով։

«Մեր հնդիկ ընկերներն իրոք մարտի 12-ից սկսված այս ժամանակահատվածը դիտարկում են որպես հնարավորություն՝ համալրելու [էներգակիրների] այն պաշարները, որոնք սպառվել էին», - ասել է նա։

«Խոսքը սփոթային մատակարարումների մասին է՝ այն նավերով, որոնք ծով են դուրս եկել մինչև մարտի 12-ը: Նավթը վաճառվում է շուկայական գնով», - պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Նրա խոսքով՝ «այժմ նավթն անհրաժեշտ է շատ երկրների»։ «Եվ դա վերաբերում է ոչ միայն Հնդկաստանին, այլև Հարավարևելյան Ասիայի այլ պետություններին։ Վերջերս, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ռուսական նավթով տանկերները մտել են Ֆիլիպիններ, պահանջարկ կա նաև այլ երկրներում», - հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հանել էր սանկցիաները ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի այն գործարքների վրայից, որոնք նավեր են բարձվել մինչև մարտի 12-ը։ Այդ գերատեսչության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից հրապարակված գլխավոր լիցենզիան թույլատրում է նման գործարքները մինչև ապրիլի 11-ը։