Լրահոս
Հասարակական
09:00
06.11.25
352

Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան` անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով (տեսանյութ)

Img default alt hy

Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Կառավարությունից հայտնում են, որ դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։

Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը։

Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հենց Այրում կայարանում ասել է, որ առաջիկա օրերին սպասում են ղազախական ծագման ցորենը, կրկին 15 վագոն, որը 1000 տոննա է, որն այս պահին ադրբեջանական տարածքում է։