Լրահոս
Քաղաքական
12:35
04.11.25
1 165

ՔՊ-ն փորձում է բլոգերի սպանությունը բարդել «Մեր ձևով» շարժման վրա

Img default alt hy

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՔՊ-ական բլոգեր Շմավոն Աթոյանի սպանությունը փարձում է բարդել «Մեր ձևով» շարժման վրա: 

Մասնավորպես ՔՊ-ին կից գործող «Civic.am» կայքը Աթոյանի սպանության մասին լուրը հրապարակել է հետևյալ վերնագրով. «Երևանում սպանվել է բլոգեր Շմավոն Աթոյանը, որն ակտիվորեն քննադատում էր «Մեր ձևով»-ին»՝ այսպիսով տպավորություն ստեղծելով, թե նրա սպանությունը «Մեր ձևով» շարժմանը քննադատելու հետևանք է: Թեմայի առնչությամբ «News.5tv.am»-ը մեկնաբանություն խնդրեց «Մեր ձով» շարժումից, շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը, անդրադառնալով հրապարակմանը, ասաց. 

«Ձեր նշած հարցը իրավապահների տիրույթում է, հուսանք, նրանք կբացահայտեն կատարվածը և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Տվյալ անձնավորության մասին առաջին անգամ եմ լսում”: