Լրահոս
Քաղաքական
18:05
04.11.25
1 279

ՔՊ-ն կողմ է քվեարկել բանաձևի՝ որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ». պատգամավոր

Img default alt hy

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Փաստորեն ինքնիշխանության անվան տակ իշխող ուժի ներկայացուցիչները Եվրանեսթի շրջանակներում կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին, որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ»:

Սա է այս մարդկանց քաղաքականությունը, հետևողականորեն փչացնել մեր հարաբերությունները բոլորի հետ, որ հետո ասեն՝ «որ ասում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից բացի այլ տարբերակ չունենք»»: