Լրահոս
Միջազգային
23:40
15.11.25
411

Պուտինը Նեթանյահուի հետ քննարկել Է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել մերձավորարևելյան տարածաշրջանում իրադրության շուրջ, ներառյալ Գազայի հատվածում իրավիճակի զարգացումը հրադադարի մասին համաձայնագրի իրականացման և պահվող անձանց փոխանակման համատեքստում»,- հայտնում են Կրեմլից:

Բացի այդ, նրանք քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Սիրիայում հետագա կայունացմանն աջակցելու հարցերը: