Լրահոս
Հասարակական
23:50
18.12.19
85

Պետությանը ծառայած սպան պետությունից տուն է ուզում

Երեք անչափահաս երեխաների հայրը 4-րդ անգամ է հացադուլ անում պաշտպանության նախարարության շենքի մոտ: 20 տարի զինված ուժերում ծառայած սպան պահանջում է պետությունից իրեն հասանելիք բնակարանը կամ դրա գումարը: Ոգեւորվել է, երբ պաշտպանության նախարարությունից մասնագետներ են գնացել իր խարխլված տունը չափագրելու, բայց դրանից հետո էլ սայլը տեղից չի շարժվել: