Լրահոս
Քաղաքական
19:35
30.03.26
114

Պայթյունավտանգ «խաղաղությունը»՝ Փաշինյանի նախընտրական դրոշ. Ալիևի խորհրդավոր լռությունը

Փաշինյանի ոտքի տակից հողը կարծես փախչում է, և նա փորձում է պատերազմի սպառնալիքը վերածել քաղաքական գործիքի քաղաքացիներից վստահություն կորզելու համար։ Ընդդիմությունն այսպես է գնահատում «պատերազմ, թե՞ խաղաղություն» երկընտրանքը համառորեն նախընտրական բանավեճի օրակարգ բերող Փաշինյանի այսօրվա հայտարարությունները։ «Կամ ես, կամ պատերազմ» բանաձևը, ըստ նրանց, ոչ թե քաղաքական ընտրություն է, այլ վախի վրա կառուցված մանիպուլյացիա։