Լրահոս
Հասարակական
21:19
03.04.26
178

Պայթյունավտանգ արոտավայրեր. ականի պայթյունից երկրորդ մարդն է վիրավորվում՝ մեկ շաբաթում

Տավուշի Կոթի գյուղում հինգշաբթի ականի պայթյունից վիրավորված 41-ամյա տղամարդու բուժումը շարունակվում է ոտնաթաթի անդամահատումից հետո: Այժմ նա Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ է: Առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տավուշում մեր թղթակցին ասել են, որ դժբախտությունը պատահել է, երբ նա իր մոլորված կովին է փնտրելիս եղել: