Լրահոս
Հասարակական
21:10
18.05.26
160

Պատերազմից հետո է հոգեկան առողջության կենտրոնում հաշվառվել կյանքին վերջ տված Արմենը. մանրամասներ

«Որտե՞ղ է պետությունը». բազմաթիվ իրավապաշտպաններ այս հարցն են տալիս ՔՊ քարոզչական պաստառը պոկելու համար ձերբակալված և Նուբարաշենի հոգեբուժարանում կյանքին վերջ տված Արմեն Հովհաննիսյանի ողբերգական պատմությանն անդրադառնալիս: Հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացին պետք է լիներ պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, նկատում են իրավապաշտպանները և պահանջում՝ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նշավանում, որի բնակիչ էր Արմեն Հովհաննիսյանը, այսօր «Հայլուր»-ի թղթակցին գյուղապետն ասել է, որ ինքն է «հանցագործության մասին հաղորդում» ներկայացրել: