Լրահոս
Հասարակական
21:34
30.03.26
153

Փաշինյանը վախենում է, որ կվաճառվե՞ն իր թիմակիցները. մարդիկ չեն ներում «բարձր մակարդակի գողությունը»

Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ իր կաբինետի անդամները կարող են ծախվել ու հայտնվել որևէ մեկի գրպանում, եթե ինքը ճոխ պարգևավճարներ չտա նրանց: Համենայն դեպս, Հայաստանի շատ քաղաքացիներ այսպես են հասկացել նրա՝ երեկ արտահայտած այս միտքը՝ «Մեր պաշտոնյան պիտի էնքան վարձատրվի, որ մաֆիան էդ պաշտոնյայի վրա ազդելու և էդ պաշտոնյայի խոցելիությունները օգտագործելու, մեր պաշտոնյային իր ջեբը չկարողանա քցի»: