Լրահոս
Քաղաքական
11:14
18.05.26
126

Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան

Img default alt hy

Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանում և սփյուռքում յուրաքանչյուր հայ պետք է հատուկ ուշադրություն դարձնի ու նշանակություն տա Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Արևմտյան Ադրբեջան» գաղափարին: Սա վերացական ինչ-որ բան չէ, սա լուրջ ծրագիր է Ադրբեջանի կողմից, և նրանք բավական վճռական են այն իրականացնելու։ Դրա իրականացումը այսօրվա իշխանությունների գոյության պայմաններում շատ ավելի ռեալ է դառնում։ Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին»,- նշել է նա: