Լրահոս
Քաղաքական
19:50
01.04.26
144

Փաշինյանին տեսնող է եղել Մոսկվայի շուկայում. նա «երկաթե» առաջարկներ է տարել Պուտինին

Փոքրացած Հայաստանի քարտեզը դոշին, շլյապան գլխին է հասել Մոսկվա Փաշինյանը Պուտինի հետ ապրիլմեկյան հանդիպման: Նրան օդակայանում դիմավորել են փոխարտգործնախարարի մակարդակով, իսկ հյուրանոցում նախ մի կին է մոտեցել ու ասել՝ «Պարոն Փաշինյան, դուք դավաճան եք»: Հետո էլ մի տղամարդ է խնդրել լուսանկարվել իր թոռնուհու հետ, որ հետո կարողանա պատմել նրան, թե ով է հանձնել իրենց հայրենիքը՝ Ղարաբաղը: