Լրահոս
Իրավական
20:24
01.04.26
155

Փաշինյանի թիկնապահը հարվածում է 18-ամյա Դավիթին. սկանդալային տեսանյութ և խայտառակ գրառումներ

Դավիթին 2 ամսով կալանավորելու որոշման հրապարակումից հետո փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը Սուրբ Աննա եկեղեցում հարվածել 18-ամյա Դավիթին։ Ըստ ականատեսների՝ այս դրվագը վկայում է, որ երիտասարդ տղան ամենևին էլ Փաշինյանին հարվածելու հանցավոր մտադրություն չի ունեցել, սադրել է Փաշինյանի այն նույն թիկնապահ, որ ամիսներ առաջ էլ քաղաքացի Հայկ Դորունցի բերանը փակելով՝ նրան դուրս էր բերել Հովհաննավանքից: