Լրահոս
Իրավական
16:16
18.05.26
166

Փաշինյանի սպառնալիքի վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրություն առկա չէ

Img default alt hy

Այսօր քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սպառնացել է կտրել Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի սեռական օրգանները: 

Քննչական կոմիտեից ասացին, որ հաղորդում չեն ստացել այս դեպքի առթիվ, իսկ դատախազությունից «News.5tv.am»-ին փոխանցեցին, որ Փաշինյանի այդ հայտարարությունը չի ուսումնասիրվել: Նշենք, որ Փաշինյանը մարդուն կոնկրետ մարմնական վնասվածք պատճառելու, օրգանը կտրելու սպառնալիք է հնչեցրել: 

Օրեր առաջ Փաշինյանի հասցեին «սի*տիր» բառն օգտագործելու համար տարեց մոր ու հղի կնոջ ներկայությամբ բռնությամբ ձերբակալվեց ակտիվիստ Արտակ Ավետիսյանը: