Լրահոս
Քաղաքական
13:55
17.05.26
340

Պապիկյա’ն, քո պարտականությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե նրանց տրորելը․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Պապիկյա’ն, քո պարտականությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե նրանց տրորելը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Քիչ առաջ տեսա, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նկատի ունենալով ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, հայտարարում է, որ «մեր ճանապարհը ովքեր փակեն, տրորելու ենք՝ բրնձով անցնենք»։

Ուրեմն լսի՛, պարո՛ն Պապիկյան, քո պարտականությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրորելը։ Եվ առհասարակ, եթե դու ի վիճակի ես ինչ-որ բան տրորելու, ուրեմն հավաքի՛ այդ քո թիմին և Ադրբեջանի զորքերը, որոնք գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Ջերմուկում, Վարդենիսում, Սյունիքում, հավաքի՛ և կազմակերպի՛ ադրբեջանցիներին տրորելով դուրս բերել Հայաստանի տարածքներից։ Դա է քո պարտականությունը՝ Սահմանադրությամբ քեզ տրված լիազորությունը, իբրև պաշտպանության նախարար։

Հավաքի՛ ջոկատդ, ասենք՝ կարող ես սկսել Ջերմուկից, ներգրավես Վայոց Ձորի մարզպետին, ով նաև քաղաքացիներին տրորելով ձայն է ապահովում ձեզ համար, ու կազմակերպի՛ այդ գործընթացը։ Թե չէ մեծ-մեծ ափռ-ցփռ խոսելով չի։ Կատարի՛ Սահմանադրությամբ քեզ տրված լիազորությունները, ապահովի՛ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Թե չէ Հայաստանի քաղաքացիներին այնքան եք տրորել, այնքան կյանք եք խլել, որ դա այլևս բավարար է։ Դե ձեզ տեսնեմ»։