Լրահոս
Հասարակական
14:16
01.04.26
1 593

Ով է 18-ամյա Դավիթ Մինասյանին եկեղեցում հարվածած թիկնապահը

Img default alt hy

Այսօր Փաշինյանին ենթադրաբար հարվածել փորձելու մեջ մեղադրվող Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց, ինչից հետո նրա փաստաբանը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ եկեղեցում Փաշինյանի թիկնապահն էլ նրան է հարվածում՝ առերևույթ կատարելով քրեական արարք:

Այդ թիկնապահը, սակայն, առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում հակաօրինական վարքագծով, ամիսներ առաջ նա քաղաքացու բերանը փակելով ուժով նրան եկեղեցուց դուրս էր տարել, երբ քաղաքացի Հայկ Դորունցը եկեղեցում հնչեցրել էր Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի անունը: Այս հանգամանքը ակնհայտ է դարձնում, որ երիտասարդ տղան ամենևին հանցավոր մտադրություն չուներ Փաշինյանին հարվածելու, և սադրանքը նրա թիկնապահների կողմից է եղել: