Լրահոս
Հասարակական
23:42
29.03.26
1 856

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան. փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Ռոման Երիցյանը ահազանգում է․

«Տաքսու արցախցի վարորդներից մեկը քիչ առաջ ահազանգել է՝ տեղեկացնելով, որ ծառայության մատուցման ընթացքում հաճախորդներից մեկը վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Արցախի նախագահի և Արմինե Մոսիյանի հասցեին։ Ի պատասխան վարորդը նշել է, որ նման խոսքերի հասցեատերը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ Սամվել Շահրամանյանը կամ Արմինե Մոսիյանը։

Զրուցակիցն իր հերթին հայտարարել է, որ հանդիսանում է ազգային անվտանգության ծառայող և հավելել, որ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար վերջինս շուտով կփոշմանի։

Սպասենք ոստիկանության կամ քննչականի կանչին»։