Լրահոս
Մամուլի տեսություն
09:43
03.04.26
114

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում:

«Հրապարակ»

Կառավարությունը ԱԳՆ «Դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ին հատկացրել է 301 մլն 467 հազար 600 դրամ, որն ուղղվելու է Դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումն իրականացնելուն։


«Հրապարակ»

Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները, քանի որ նա Մոսկվայում մի բան է խոստանում, հասնում է Հայաստան` բոլորովին այլ բան է անում եւ գործում է հայ-ռուսական հարաբերությունների դեմ։ 


«Հրապարակ»

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս նոր օգնական է ընդունել աշխատանքի։ Վերջինս 19 տարեկան է, դպրոցը նախորդ տարի է ավարտել։

«Հրապարակ»

Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  դիվանագետ, վերլուծաբան Վարդան Հակոբյանի հետ: