Լրահոս
Մամուլի տեսություն
09:41
31.03.26
97

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ներիշխանական կուլիսներում ՔՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննարկում են, թե ինչպես է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդքան ձայն ստացել` նա ամենաշատ ձայներ ստացած կինն է եւ նախընտրական ցուցակի եռյակում է հանգրվանելու։

«Իրավունք»

Տիրադավ եպիսկոպոսները, ինչպես վերջիններիս մոտ կանգնած աղբյուրներն են ասում. «մեռած եւ ու թաղած չեն», ընկել են երկու քարի արանք։ Նիկոլը իգնորա անում, Կաթողիկոսին էլ երես չունեն, որ մեղանչեն։  

«Հրապարակ»

Փետրվարի 26-ին դատարանը` դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին, մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով։

«Հրապարակ»

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ երկվորյակ եղբայրների պապը պետական, քաղաքական, հասարակական գործիչ, սովետական տարիներին Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներից էր` Ռաֆայել Մինասյանը, որի անունով է կոչվում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, եւ նախատեսվում է նրա արձանը տեղադրել քաղաքում։ 

«Իրավունք»

Փաշինյանի փողոցային քարոզարշվաները արդեն սկսել է հունից հանել ՔՊ-ականներին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի հետ։