Լրահոս
Հասարակական
18:56
19.12.25
156

Ոնց որ սիրտս տրաքեր. Տեր Վրթանեսը վերակենդանացման բաժանմունքում մղձավանջային օրն է հիշում

Սրտի վիրահատությունից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Հինգշաբթի Մայր Աթոռից հոսպիտալացված տեր հոր մոտ սրտամկանի կաթված է արձանագրվել, քահանայի սիրտը ստենտավորել են: Տեր Վրթանեսն ասում է՝ լավ է, սպասում է դուրս գրվելուն, բայց հիվանդասենյակից էլ աղոթում է հոտի համար: