Լրահոս

2020-02-05
2020-02-04
  • Իրավական
    «Սահմանադրական կարգի տապալման» գործը. Սանկցիա եւ միջնորդություն

    Այսօր Սահմանադրական կարգի տապալման գործով հերթական դատական նիստն էր։ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը իրենց պաշտպանյալի նկատմամբ: Նրանց կարծիքով, ի սկզբանե նշանակվել է մեղավոր ու հիմա ամեն ինչ անում են մեղադրանքը երկրորդ նախագահին մոտեցնելու համար: Իսկ նախկին դատական նիստը բոյկոտած Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ դատավոր Աննա Դանիբեկյանը այսօր դատական սանկցիա է կիրառել։

    22:27
    04.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է. ՍԴ հարցի քննարկում՝ նախագահականում

    Իսկ իշխող ուժը, չնայած Եվրոպայից սպասվող նոր քննադատությունների վերաբերյալ զգուշացումներին, պատրաստվում է փետրվարի 6-ի արտահերթ նիստին: Վաղը նիստ կանի Ազգային ժողովի խորհուրդ: Պատգամավորները արտահերթ քննարկելու են սահմանադրական երեք օրենքներում փոփոխություններ անելու նախագիծը: Անկախ իրավաբանների կարծիքով իշխող խմբակցության ներկայացրած օրինագծերը հակասահմանադրական են և նպատակ ունեն շրջանցել Սահմանադրական դատարանը: Ընդդիմությունը ևս համակարծիք է: Լուսավոր Հայաստանի ղեկավարի կարծիքով, նման գործընթացներից հետո եվրոպական կառույցներից ավելի կոշտ հայտարարություններ են գալու:

    22:27
    04.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Ի՞նչ են ասում Ստրասբուրգից. Իշխանության «թարգմանությունը»

    Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնելու, անմեղության կանխավարկածը չխախտելու, հանրային հայտարարություններում զգույշ լինելու Եվրոպական ատյաններից հնչող կոչ-քննադատությունները մեր երկրում թարգմանական բարդություններ են առաջացրել: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը վստահ է, որ, օրինակ, Բուքիքիոն ոչ թե իշխանությանն է լարվածությունը թուլցնելու կոչ անում, այլ Սահմանադրական դատարանի նախագահին:

    22:25
    04.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուսը շրջում է աշխարհով մեկ

    Կորոնավիրուսը շարունակում է աշխարհը սարսափի մեջ պահել: Այսօր մահվան դեպք է գրանցվել նաև Հոնկոնգում: Երկրի այդ նահանգում գործադուլներ ու ցույցեր են սկսվել: Չինաստանում վիրուսը արդեն 427 մարդու կյանք է խլել: Միայն երեկ 64 մարդ է մահացել: Վարակակիրների թիվը ևս ժամ առ ժամ ավելանում է: Այն արդեն հատել է 20 հազարի սահմանը:

    22:24
    04.02.20
    Ավելին
  • Իրավական
    Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել, ապա ազատ է արձակվել

    Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման ենթրկված Ռուբեն Հայրապետյանը 3 ժամ ոստիկանութունում մնալուց հետո լրագրողներին ասել է իր մոտ ոչինչ չեն հայտնաբերել, զենքերն օրինական են, թույլտվությունն էլ գրպանում։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի կարծիքով իրեն բերման ենթարկելով իշխանությունը փորձ է արել շեղել ժողովրդի ուշադրությունը Փաշինյանի արդեն աղմուկ հանած ՀԴՄ-ների պատմությունից:

    22:24
    04.02.20
    Ավելին
  • Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուս չկա, բայց թեստերը կռվախնձոր են դարձել

    Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 6 մարդու մոտ կորոնավիրուս չի հայտանաբերվել: Նրանց թվում եղած 2 չինացի բուժում ստանալուց հետո այսօր դուրս են գրվել հիվանդանոցից: Բայց Չինաստանից եկած որոշ քաղաքացիների մեր ինֆեկցիոն հիվանդանոցում հրաժարվում են հատուկ թեստերով ստուգել:

    22:22
    04.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Բնակիչները՝ բուլդոզերի դեմ

    Այսօր թեժ կռիվ էր Ավանի Սայաթ Նովա թաղամասի շենքերից մեկի բակում: Բնակիչները պայքարում էին բուլդոզերի դեմ, որ պատրասվում էր քանդել բակի խանութը: Քաղաքապետարանը կառույցը ճանաչել էր ապօրինի և որոշել էր ազատել համայնքային սեփականության հողը անցանկալի կառույցից: Սակայն, պարզվում է քաղաքապետարանն ու թաղապետարանն իրար լավ չեն հասկացել:

    22:20
    04.02.20
    Ավելին
  • Իրավական
    Մարտի 1-ի զոհերի 9 իրավահաջորդ դատի է տվել սեւազգեստ մայրերին

    Սևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել մարտի մեկի զոհերի իրավահաջորդները: Զինվոր կորցրած մայրերից պահանջում են ներողություն խնդրել՝ մարտի մեկի դեպքերը թալան որակելու համար:

    22:18
    04.02.20
    Ավելին