Լրահոս

2020-02-09
2020-02-08
  • Աշխարհ
    Կորոնավիրուս. Բժշկական դիմակներն սպառվում են

    Աշխարհը սարսափի մեջ պահող կորոնովիրուսի պատճառով սպառվել են բժշկական դիմակների համաշխարհային պաշարները: Այդ մասին հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Համաճարակի ֆոնին դիմակների պահանջարկն ավելացել է հարյուր անգամ, ինչի հետևանքով դրանց գինը քսան անգամ բարձրացել է: Իսկ վիրուսը չի նահանջում: Աշխարհում զոհերի թիվը հասել է 724-ի: Վարակակիրները՝ մոտ 35.000-ն են:

    22:07
    08.02.20
    Ավելին
  • Արցախ
    ԼՂ հիմնահարց. Փակ դռները բացելու փորձ

    Արցախի սահմանի ուղղությամբ այս շաբաթ հակառակորդն արձակել է ավելի քան 1200 կրակոց: Հրադադարը խախտել է 190 անգամ: Ըստ պաշտոնական հաղորդագրության մերոնք հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից, վստահ իրականացրել մարտական խնդիրը: Ինչպե՞ս են մեր գործերը դիվանագիտական ճակատում: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործ նախարարների վերջին հանդիպման մասին սկանդալային տեղեկություններ հրապարակեց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Հայաստանի արտգործ նախարարությանը խոսնակը սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրություններ անվանեց Արցախի հերոսի հայտարարությունները: Քաղաքագետները կարծում են, որ քաղաքացիները պետք է Արտգործ նախարարությունից պահանջեն գաղտանզերծել, թե կոնկրետ ի՞նչ են քննարկել Մանցականյանն ու Մամեդյարովը 11 ժամ փակ դռների հետևում: 

    22:05
    08.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանում ավելի շատ լավատես են, քան երջանիկ

    Հայաստանը լավատես պետությունների հնգյակում է: Երջանիկ պետությունների տասնյակում: 46 երկրում անցկացված հարցումների արդյուքները այսօր հրապարակվել են Երևանում: Մենք լավատեսությամբ առաջ ենք Իտալիայից: Երջանկության մեր ինդեքսը ցածր է անգամ Նիգերիայից:  

    22:04
    08.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հանրաքվեի մասին օրինագիծը ՀՀ նախագահն ստացել է

    Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Հանրաքվե անցկացնելու մասին խորհրդարանի ընդունած օրինագիծը: Այն Բաղրամյան 26 է ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Արմեն Սարգսյանը մինչև փաստաթուղթը ստանալը, արդեն ըստ էության, հայտարարել է, որ ինքը դեմ չէ հանրաքվեին, որը նպատակ ունի տուն ուղարկելու Սահմանադրական դատարանի այն դատավորներին, որոնք նշանակվել են մինչև 2018-ի ապրիլի 9-ը:

    22:02
    08.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Սուրբ Սարգիս Զորավարի տոնն Է

    Երևանի կենտրոնական պողոտաներից մեկում այսօր երևացել է Սուրբ Սարգիսը: Սիրո բարեխոսը նժուգի վրա առաջնորդել է սիրո տոնի երթը: Առավոտյան Սուրբ Սարգիսի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվել, այնուհետև տեղի է ունեցել երիտասարդների օրհնության կարգ։ Նրանք, ովքեր անցած գիշեր գլուխը բարձին դնելուց առաջ աղի բլիթ էին կերել, այսօր փողոց են դուրս եկել հույսով, որ կգտնեն այն միակին, որը երազում ջուր էր բերել:

    22:00
    08.02.20
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն I Փետրվարի 8
    13:12
    08.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Ավստրալիա. Կրակից հետո՝ ջրհեղեղ

    Բնությունը շարունակում է խաղալ ավստրալիացիների հետ: Կանաչ մայրցամաքը մոտ կես տարի կրակից այրվում էր, հիմա խեղդվում է ջրհեղեղից:

    12:03
    08.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Տավուշի մարզպետը լավ լուրերով է Երեւան եկել

    Արտակարգ դեպքի մասին հայտնել են Տավուշի մարզպետին: Նա այսօր Երևանում էր՝ լրագրողներին պատմել է, թե ի՞նչ են հասցրել անել 2019-ին: Խոսել է նաև երկու անտառը կտրողների բողոքի ու սահմաահ գյուղերին սպասարկող ծննդատները փակելու սկանդալի մասին:

    12:01
    08.02.20
    Ավելին
2020-02-07
  • Արջն էլ գյուղ չի մտնի. Արփին լուսավորվեց

    Հայաստանում ևս մեկ գյուղ է լուսավորել Վիվա-ՄՏՍ-ը: Գիշերն այլևս արջերը չեն կտրի Արփիի բնակիչների ճանապարհը:

    22:16
    07.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Սովորական դարձած հայհոյանք

    Քաղաքական հայացքների համար անկախ պատգամավորից հայհոյախառն նամակ ստացած քաղաքացին ցանկանում է նրան պատասխանատվության կանչել, սակայն չգիտի՝ ուր դիմել: Խորհրդարանում էթիկայի մշտական հանձնաժողով չկա, պատգամավորն անձեռնմխելի է:

    22:13
    07.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Սահմանադրական ռեբուս. Իշխանությունը խճճվե՞լ է

    Հայաստանը նոր քաղաքական շրջափուլի նախաշեմին է: Եթե հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի հանրաքվեի մասին օրինագիծը, առաջիկա ամիսներին մեր պետությունը ապրելու է այո-ի ու ոչ-ի քարոզիչների բարձրացրած աղմուկի մեջ: Ըստ իրավաբանների՝ օրենքի նախագիծը ստորագրելու համար նախագահ Սարգսյանը ունի 72 ժամ: «Սակայն եթե նա իսկապես հավատարիմ է Սահմանադրությունը պահպանելու իր կոչմանը, ստորագրելուց առաջ պետք է ունենա հանրաքվեի որոշման սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական Դատարանի գնահատականը»,- այսպես կարծում են մի խումբ փորձագետներ։

    22:13
    07.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուսն առաջինը գտած բժիշկը մահացել է վարակից

    Առողջապահական գլխացավանքի մասին: Հայաստանում, կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվածների թիվը 20-ն է: Թեստերի արդյունքները, բարեբախտաբար, ոչ մեկի մոտ չեն հաստատել չինական վարակը: Չինասնատում ու աշխարհի այլ երկրներում վիրուսը շարունակում է կյանքեր խլել: Վերջին տվյալով մահացածների թիվը 636 է: Չինաստանում այսօր առավոտյան մահացել է 34-ամյա բժիշկը, որն առաջինն էր հայտնաբերել կորոնավիրուսն ու բարձրաձայնել այդ մասին:

    22:10
    07.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանը մի երկիր է, ուր վարչապետն է ֆեյսբուքում

    Իշխանափոխությունից մոտ երկու տարի անց ինչպե՞ս կարձագանքի ժողովուրդը, երբ իշխանության եկածները նորից ժողովրդի կարիքն ունեն: Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ֆեյսբուքի իր էջում հեղափոխական էյֆորիայի մի քանի հայտնի էլեմենտ է հիշեցրել՝ հավանաբար ստուգելու վիրտուալ տրամադրությունները:

    22:10
    07.02.20
    Ավելին