Լրահոս

2020-02-11
2020-02-10
  • Կրթություն և գիտություն
    Հալեպի համալսարանում սովորում են հայոց լեզու

    Մինչ Հայաստանում բուռն քննարկում են բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզուն ու հայոց պատմությունը ոչ պարտադիր դարձնելու հարցը, Հալեպի պետական համալսարանում հայերեն են սովորում անգամ տեղացիները: Ուսանողների դասացուցակում հայերենի դասաժամեր են ավելացել: Հալեպից Մարիա Գաբրիելյանն է պատմում:

    22:48
    10.02.20
    Ավելին
  • Հայաստան
    Ուշացած ձմեռը Երեւան է եկել

    Այս օրերի սաստիկ ցուրտը կսկսի նահանջել միայն երկու օրից, իսկ մինչև դա հույս չկա, որ քաղաքի մայթեզրերի սառույցը կհալվի: Սառած ավտոճանապարհներ կան Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում ու Սյունիքում, իսկ մայրաքաղաքում հիմնական խնդիրը հետիոտնի ոտքերի տակ է:

    22:47
    10.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Երթուղայինների վարորդները բողոքում են բարձր օրավարձից

    Վաղ առավոտից մոտ 10 երթուղու 150 վարորդ գործադուլ էր անում՝ պահանջելով իջեցնել երթուղու օրավարձը: Իրենք ամեն օր ստիպված են գծատիրոջը մոտ 28 հազար դրամ օրավարձ տալ, ինչից հետո տուն են գնում դատարկ գրպանով: Այդ պայմաններում աշխատել չեն կարող, վարորդները պատրաստվում են սպասել մեկ շաբաթ, հետո բողոքը տեղափոխել Կառավարության առաջ:

    22:46
    10.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Կրթության ազգային ինստիտուտում 300 մարդ մնացել է անգործ

    Շաբաթն էլ չի անցնում՝ առանց նոր աղմուկի մեր կրթության ու գիտության նախարարության շուրջ: Այս անգամ Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներն են բողոքում սուպերնախարարությունից: Իրենք անգործ են մնացել, որովհետև իստիտուտը լուծարվել է:

    22:45
    10.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հանրաքվե. ԱԺ-ում ընդդիմությունը կարող է դիմել ՍԴ

    Խորհրդարանական ընդդիմությունը կարող է բողոքարկել հանրաքվե անելու որոշումը Սահմանադրական դատարանում: Ըստ էության դրա համար բավարար է պատգամավորների 1/5-ի նվազագույնը 26 պատգամավորի ստորագրությունը: Խոհրդարանի 132 պատգամավորից 26-ը՝ ,Բարգավաճ Հայաստան խմբակցությունից, իսկ 17-ը՝ ,Լուսավոր Հայաստանից: «Լուսավոր Հայաստանն» ի դեպ պատրաստ է դիմել բարձր դատարան, հապաղում է Բարգավաճ Հայաստանը:

    22:44
    10.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Ընտրություններ՝ Ադրբեջանական ձեւով

    Ադրբեջանում կիրակի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Հարևան երկրից մեզ հասած կադրերը ուղղակի ապշեցնող են բախումներ, լցոնումներ, անգամ մահվան դեպքեր ու այս ամենը ինչ-որ հրաշքով վրիպել է մի շարք երկրների դիտորդների աչքերից: Ամենահետաքրքիրն այն է, որ միլի մեջլիսում նորից մեծամասնություն է կազմել Ալիևի նոր Ադրբեջան կուսակցությունը, պարզապես կազմն է մի քիչ երիտասարդացել:

    22:43
    10.02.20
    Ավելին
  • Առողջապահական
    Բացառիկ վիրահատություն Հայաստանում

    Մեր հաջորդ պատմությունը մի փոքրիկի մասին է, որ ծնվել էր մոտ 1.5 կիլոգրամանոց գոյացությունով, բայց աննախադեպ վիրահատությունը ազատել է երեխային իր կեսի չափ կշռող խնդրից:

    22:39
    10.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ ապրիլի 5-ին

    Հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի պաշտոնական օրն էլ դեռ հայտնի չէ, բայց այո-ի շտաբի քարոզչամեքենան գործի է դրվել ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով: Անթաքույց ուրախություն, որ Փաշինյանը չկարողացավ զսպել անգամ մինչև դասական համերգի ավարտը: Նա հենց Արամ Խաչատրյան համերգասրահից ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ կոչ անելով, որ Հայաստանի՝ արտասահմանում ապրող քաղաքացիները մինչև ապրիլի 5-ը գան Հայաստան ու մասնակցեն հանրաքվեին:

    22:34
    10.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Մալաթիա-Սեբաստիան ընդդեմ «հյուսիս-հարավ»-ի

    Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ու իրավապահների մեջ բախում է եղել, երբ շինարարական տեխնիկան մոտեցել ու սկսել է քանդել տեղի ավտոտնակները, որոնք ըստ էության Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանն են խանգարում: Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները քաղաքապետարանից պահանջում են վերանայել նախագիծը, որով արագընթաց ճանապարհն անցնելու է բնակելի շենքից ընդամենը 6 մետր հեռավորության վրա:

    22:30
    10.02.20
    Ավելին
2020-02-09
  • Առողջապահական
    Այլմոլորակային ընկերը

    Տեխնոկրատ Հայաստանի ամենաարժեքավոր ծնունդներից մեկը՝ Ռոբին ռոբոտը, արդեն 2 ամիս է երեւանյան մի հիվանդանոցում բժիշկների հոգսն է կիսում: Երեխաների բարձր տրամադրությունն է ապահովում, որ ռենտգեն հետազոտությունն ու ներարկիչները չվախեցնեն փոքրիկներին: Ռոբինը միակն է աշխարհում, որը տարբերում է մարդու հույզերը: Չնայած տարիքին կարող է ինչուիկների ցանկացած հարցի պատասխանել:

    22:45
    09.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Շաբաթվա հեշթեգեր

    Շաբաթվա վերջին զինվորների մահվան գույժ եկավ Սյունիքից: 4 զինծառայող, հայտնվել էին ձնաբքի մեջ: 3-ին որոնողական խումբը մահացած գտավ՝ շարքային 29 տարեկան Կարապետ Սեդրակի Նազարյան, կրտսեր սերժանտ 25-ամյա Տիգրան Արմենի Արզումանյան, կրտսեր սերժանտ 24-ամյա Նվեր Տիգրանի Շահբազյան: Ձնաբքից փրկված պայմանագրային զինծառայող Համլետ Գրենիկի Միրզոյանի վիճակը գնահատվում է բավարար: Անցած երկու շաբաթում սա բանակում խաղաղ պայմաններում զինվորի մահվան 5-րդ դեպքն էր:

    22:41
    09.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Քայլերթ՝ ՍԴ-ի դեմ. ժողովուրդը կխոսի | Հյուր - Արա Զոհրաբյան

    ՍԴ 24-ամյակի օրը բարձր դատարանի շենքից մի քանի մետր այն կողմ խորհրդարանի շենքում տեղի ունեցավ քաղաքական տարվա ամենաաղմկոտ իրադարձությունը: Օրենսդիրը շատ իրավաբանների պնդմամբ՝ սահմանադրությունը խախտելով, որոշեց սահմանադրական դատարանի մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված դատավորներին տուն ուղարկելու համար հանրաքվե անցկացնել: Ճիշտ է իրավաբանների կողմից սահմանադրական կարգը տապալելու փորձ որակված այդ ակցիային չմիացավ խորհրդարանի ընդդիմադիր թևը Լուսավոր Հայաստանը դեմ քվեարկեց, ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը: Իսկ այ իմքայլականները ցույց տվեցին պարլամենտարիզմի մաստեր-կլաս: Վարչապետն այդպես անվանեց 88 հոգանոց խմբակցության միաձայն այո-ն՝ հանրաքվե անցկացնելու սկանդալային որոշման տակ:

    22:39
    09.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Կես ժամ մայրություն

    Երեխաներին ծնողներից խլելու, ապօրինի որդեգրման հանձնելու մասին սահմռկեցուցիչ պատմություններին Հայլուրը բազմիցս անդրադարձել է: Երբ այս դեպքերով քրեական գործ հարուցվեց եւ մեղադրանք առաջադրվեց երկրի հանրապետական հիվանդանոցի գլխավոր տնօրենին, նրա տեղակալին ու մի մանկատան տնօրենի, հանրապետականում ծննդաբերած բազմաթիվ կանայք իրավապահներին, լրատվամիջոցներին երեխաներ կորցնելու իրենց դժբախտ պատմությունը պատմեցին:

    22:32
    09.02.20
    Ավելին