Լրահոս

2020-02-04
2020-02-03
  • Աշխարհ
    Ահաբեկչություն Լոնդոնում

    Մեկ շաբաթ առաջ բանտից դուրս եկած իսլամիստը ահաբեկչություն է արել Լոնդոնում, Մեծ Բրիտանիայում մտադիր են խստացնել քաղաքի վերահսկողությունը: Չէ՞ որ ինչ-որ մեկը կարող էր կռահել տղան, որ ճաղերի հետևում էր հայտնվել էքստրիմիստական նյութեր հավաքելու մեղադրանքով ազատության մեջ հնարավոր է՝ նորից անցներ նախկին զբաղմունքին:

    23:46
    03.02.20
    Ավելին
  • Առողջապահական
    Ո՞ւր են անհետացել դիմակները. Դեղատներում եւ փողոցներում չկան

    Արդեն նկատե՞լ եք, որ դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտ կա: Պահեստներում գրեթե դիմակ չի մնացել ու խնդիրը ոչ թե այն է, որ հայերը վտանգ են կանխազգում ու գնում են կորոնավիրուսի պաշտպանիչ միջոցը, այլ չինացիներն են այստեղից առնում դիմակներն ու ուղարկում հարազատներին՝ Չինաստան:

    23:45
    03.02.20
    Ավելին
  • Հասարակական
    «Պինդ տղա էր». Գյուղը չի հավատում զինվորի ինքնասպանությանը

    Մեր նկարահանող խումբը այսօր եղել է մահացած զինվորի՝ Հայթաղ գյուղի տանը: Վահրամը սիրում էր ծառայությունը, նրանից երբեք ոչ ոք դժգոհություն չի լսել, բանակից վերադառնալուն պես պատրաստում էր տունը վերանորոգել ու ամուսնանալ սիրելի աղջկա հետ:

    23:44
    03.02.20
    Ավելին
  • Իրավական
    Քայլեր՝ ՍԴ-ի շուրջը. Ստրասբուրգից կրկին ահազանգում են

    Սահմանադրական դատարանի դեմ իշխանական քայլերն արդեն այնքան ակնհայտ են, որ եվրոպայից Հայաստան է հասնում երկրորդ սուր հայտարարությունը: Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցողների հայտարարությունը ոչ միանշանակ արձագանք գտավ Հայաստանում, արդարադատության նախարարն անգամ, չգիտես, ինչու ողջունեց այն, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիկյոն կոչ ուղղեց Հայաստանի իշխանությանը թուլացնել տագնապի վիճակը: Բուքիկյոն նկատել է, որ հանրային վերջին հայտարարություններն ու գործողությունները չեն նպաստում լարվածություն թուլացմանը: ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ Բուքիկիոյի տեքստն այնքան ուղիղ է, որ Կամաց-կամաց մոտենում ենք հայտարարությունների որպես կանոն Ադրբեջանի դեմ գործածվող կոշտության:

    23:43
    03.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Բրիտանական կինոակադեմիայի դափնեկիրները

    Բրիտանական Բաֆթայի կինոփառատոնը կինեմատոգրաֆի ամենասպասված իրադարձությունից՝ Օսկարից օրեր առաջ, կանխագուշակել է, թե որ ֆիլմերը ավելի շատ ոսկե արձանիկներ կհավաքեն:

    23:42
    03.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուս. Աշխարհը շարունակում է պայքարը

    Հայաստանում արդեն կարող են ախտորոշել Կորոնավիրուսը: Ռուսաստանը մեր երկրին թեստեր է նվիրել: Ու մինչ Հայաստանը միայն ազատ վիզային ռեժիմն է ժամանակավորապես կասեցրել Չինաստանի հետ, աշխարհը չի էլ նկատում, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար դանդաղ վարակվում է ռասիստական նոր տենդով: Շատ երկրներում ակնհայտ վերապահումով են վերաբերվում ասիական արտաքինով մարդկանց:

    23:41
    03.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ-ն չի կարողանում պայքարել ատելության դեմ

    Սոցցանցերից փողոցներ լցված ատելության մթնոլորտի դեմ պայքարի զենք է պետք, բայց դրա ստեղծման համար ձևավորված աշխատանքային խումբը կարծես հակառակ էֆեկտն է տալիս: Օրենսդիրի ընդդիմադիր թևը դժգոհ է իմքայլականների ստեղծած խմբից:

    23:41
    03.02.20
    Ավելին
  • Իրավական
    «Օրսիս»-ի հրացանը ՊՆ-ին չի հասել. Նոր քրեական գործ

    Պաշտպանության նախարարության եւ զենք մատակարարող ռուսական ընկերության միջեւ սկանդալը չի ավարտվում: Օրսիս ընկերության դիմումով հարուցվել է նոր քրեական գործ: Ընկերության փաստաբանը պնդում է, որ Օրսիսը զենք է նվիրել մեր բանակին, բայց այն չի գրանցվել ՊՆ հաշվեկշռում, այլ լրացրել է փոխնախարարի զենքերի շարքը:

    23:40
    03.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Գեվորգ Կոստանյանը պատրաստ է բացահայտել «մարտի 1»-ի մեղավորներին

    Եթե մարտի մեկի մայր գործով փաստաթղթերում իշխանությունը թաքցնելու բան չունի, ինչու՞ դրանք չքննարկել հրապարակային: Թափանցիկության խոստումներով իշխանության եկած վարչապետ Փաշինյանին մարտի մեկի գործով մեղադրյալ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրապարակային հանդիպում կազմակերպելու կոչ է արել:

    23:39
    03.02.20
    Ավելին
  • Իրավական
    «Մարտի 1». «մայր» գործի բոլոր նյութերը կտրամադրվե՞ն պաշտպաններին

    Վերաքննիչում դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրաժարվել է ինքնաբացարկ հայտնել: Նա կշարունակի քննել դատախազության բողոքը, որ վերաբերում է Մարտի մեկի մայր գործով բոլոր նյութերը Քոչարյանի պաշտպանների տրամադրելու միջնորդությանը: Այդ ի՞նչ կա Մարտի մեկի մայր գործով նյութեում, որ դատախազությունը ամեն բան անում է միայն թե դրանք երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի պաշտպանների ձեռքը չընկնեն:

    23:38
    03.02.20
    Ավելին