Լրահոս

2026-03-27
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվը շարունակվում է աճել
    ԵՊԲՀ «Հերացի»  թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն` 2026թ.-ի 12-րդ շաբաթվա ընթացքում (16.03.2026թ.-22.03.2026թ.) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) հոսպիտալացվածների թիվը շարունակվում է աճել, նոր դեպքերի թիվը կազմել է 90, որը 4%-ով ավելացել է նախորդ  շաբաթվա դեպքերի համեմատ:
    10:29
    27.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    397 մլն դրամ ներդրումով ստեղծվելու է ընդամենը 2 նոր աշխատատեղ «ՖՈՒԴ ԴԵՊՈ»-ի «չզեկուցվող շահը»․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը, չզեկուցվող հարցերի թվում, հաստատեց որոշում, որով 31.5 մլն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվեց «ՖՈՒԴ ԴԵՊՈ» ՍՊԸ (Food Depot LLC) ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների, հումքի և նյութերի համար։
    10:13
    27.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես փոխանցում են կառավարական աղբյուրները, շարունակում է մնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի ու «անփոխարինելի» նախարարներից մեկը։ Թեև նրա առողջապահական կառավարման տարիները վատ հիշողություններ են արթնացնում, և նրան մի շարք գործիչներ «մահվան նախարար» են անվանում, ամեն դեպքում Թորոսյանը ՔՊ-ի ակտիվ կերպարներից մեկն է։
    10:06
    27.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել. «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած ՔՊ-ականները վերջին օրերին դիվոտած արձագանքում են ընդդիմության քննադատություններին, եւ երեկ էլ Արարատ Միրզոյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը խաղաղության պայմանագրի մասով «երաշխավորացավ է կպել», սակայն ընդամենը 3 տարի առաջ, դեռեւս մորուքով Փաշինյանը Հ1-ում բառացի ասել էր․ «Եթե երաշխավոր չլինի, խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել»։
    10:02
    27.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը. «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Մի քանի օրից ՔՊ-ում ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է, ՔՊ-ական պատվիրակները կորոշեն ՔՊ ընտրացուցակի առաջին 50-ի դասավորությունը եւ վարչապետի թեկնածուին: Սակայն պարզվում է` ծածուկ, անաղմուկ շարունակում են նաեւ առաջին փուլի «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը։ Անաղմուկ, քանի որ հանրության մոտ կասկածներ են առաջանում, որ իշխանությունը, որը չի կարողանում իր ներսում արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպել, որտեղ խախտումներ չլինեն, ինչպես է արդար համապետական ընտրություններ անցկացնելու:
    09:58
    27.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրավապահները նպատակ ունեն ընտրություններից առաջ թաղային հեղինակությունների աչքը վախեցնել. «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնել էինք, որ Երեւանի տարբեր հասցեներում իրավապահները խուզարկություններ են իրականացնում: Թիրախում թաղային հեղինակություններն են, որոնք ծանրակշիռ դերակատարում ունեն իրենց թաղերում, հարց լուծողներ են, այսպես կոչված՝ տասովշչիկներ։ Չնայած խուզարկություններն իրականացրել են զենք-զինամթերք փնտրելու քրեական վարույթի շրջանակներում, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ իրական նպատակը «խառոշիների» աչքն ընտրություններից առաջ վախեցնելն է։
    09:53
    27.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    53.5 մլն դրամ պարտավորություն, $56.6 հազար բաժնետոմս․ ինչ է հայտարարագրել կոմիտեի նախագահի տեղակալը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագիրը, ինչպես նաև նախորդ տարիների տվյալները, երբ նա զբաղեցնում էր ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը, և պարզել մի շարք ուշագրավ հանգամանքներ։
    09:49
    27.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»
    Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյանը այսօր կառավարության նիստում քննադատել է հայաստանյան բնակարանաշինության մշակույթը՝ անդրադառնալով բարձր պարիսպների երևույթին։ Նա նշել է, որ տարիներ շարունակ ձևավորված մտածողությունը խնդրահարույց է․ «մենք ընկալել ենք, որ պարիսպից ներս մերն է, պարիսպից դուրս մերը չէ»։
    09:42
    27.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    27.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ:
    09:26
    27.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի դեմ ագրեսիան սկսվել է նախնական պայմանավորվածություններից հետո. Լավրով
    «Ընդ որում, արդեն երկրորդ անգամն անընդմեջ այս երկրի դեմ ագրեսիան սկսվում է բանակցությունների թեժ պահին: Այդ մասին բոլորն են խոսում: Դա չի կարող հարցեր չառաջացնել ամերիկացի բանակցողների նկատմամբ, ովքեր վարում էին այս քաղաքական-դիվանագիտական գործընթացը»,- ասել է նա France TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և իսրայելական տարածքին։ Հունիսին Իսրայելը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, հարձակվել էր Իրանի վրա բանակցությունների նախատեսված փուլից առաջ, իսկ փետրվարին ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսել են գործողությունն արդեն այն բանից հետո, երբ միջուկային հարցի շուրջ նախնական պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:
    00:05
    27.03.26
    Ավելին
2026-03-26
  • Img default alt hy
    Միջազգային
    Լավրովը հերքել է Իրանին հետախուզական տվյալներով օգնելու մեղադրանքները
    «Մենք ունենք ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիր։ Իրանին մատակարարել ենք ռազմական նշանակության որոշակի տեսակի արտադրանք, սակայն չենք կարող համաձայնել այն մեղադրանքների հետ, թե Իրանին օգնում ենք հետախուզական տվյալներով», - ասել է ռուս նախարարը France TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և իսրայելական տարածքին։
    23:59
    26.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
    Մարտի 26-ին, ժամը 18։17-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մաքրել ճանապարհի նշված հատվածը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
    23:54
    26.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուզարկություններ՝ Երևանի 20 հասցեներում․ հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք
    ՆԳՆ-ից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա և Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ, մարտի 26-ին խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեում։
    23:45
    26.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Արմավիրի ՀԷՑ նորանշանակ տնօրենի աշխատասենյակում
    ՆԳՆ-ից հաստատել են այս տեղեկությունը, իսկ ինչ վերաբերում է միջադեպի մասին  ինֆորմացիան կոծկելուն` պատճառաբանել են, թե ամեն օր բոլոր տեղի ունեցած դանակահարությունների մասին չեն հաղորդվում, դա մարտավարություն է։
    23:35
    26.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում
    Նշվում է, որ Հայկ Մարտիրոսյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել է 1-2-րդ հորիզոնականները ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր  Արտյոմ Ուսկովի հետ:
    23:26
    26.03.26
    Ավելին
  • Իրավական
    Գլխավոր դատախազն ու ՔԿ ղեկավարը դատարան չեն գնա. փաստաբանների միջնորդությունը մերժվել է
    Ավելի քան 20-օրյա դադարից հետո այսօր շարունակվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա 17 աջակիցների գործով դատական նիստը: Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի ղեկավարին դատարան հրավիրելու ու հարցաքննելու միջնորդությունը մերժվել է: Բագրատ Սրբազանը դատարանին հիշեցրել է քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարությունը, թե կա ահաբեկչական պլան՝ գրված Սրբազանի ձեռքով:
    23:15
    26.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ դեսպանատունը «ծովահենություն» է անվանել նավերը կալանելու Լոնդոնի ծրագրերը
    Ավելի վաղ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ բրիտանական զինվորականները կկարողանան բարձրանալ այն նավերի տախտակամած, որոնք գտնվում են երկրի պատժամիջոցների տակ և տարանցիկ անցնում են նրա տարածքային ջրերով։ Բացի այդ, Լոնդոնը կսահմանի էլ ավելի մեծ սահմանափակումներ՝ փակելով բրիտանական ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը, պատժամիջոցների տակ հայտնված նավերի համար։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս միջոցը վերաբերում է այսպես կոչված «ստվերային նավատորմին», որն իբր զբաղված է ռուսական էներգակիրների փոխադրմամբ։ «Ռուսական առևտրային նավերի վրա հարձակվելու մտադրությունների մասին անխոհեմ հայտարարություններն ուղղակիորեն վկայում են անվտանգության և միջազգային առևտրի ոլորտում առանց այն էլ լարված իրավիճակն էլ ավելի սրելու ձգտման մասին։ Դա հերքելն անհնար է։ Էական չէ, թե բրիտանական կառավարությունն ինչպիսի իրավական ձևակերպումներ է փորձում տալ ծովահենության այդ գործողություններին. դրանց հիմքում ընկած են միջազգային իրավունքին հակասող միակողմանի պատժամիջոցները»,- ասված է դեսպանատան մեկնաբանության մեջ, որը հայտնվել է «ՌԻԱ Նովոստիի» տրամադրության տակ։ Դիվանագիտական առաքելությունից ընդգծել են, որ նման գործողություններից առաջին հերթին կտուժեն այն երկրները, որոնք այժմ էներգակիրների խիստ կարիք ունեն։ «Նման գործողություններն ունենում են հետևանքներ։ Նավարկությունը դառնում է վտանգավոր բրիտանական ջրերում, որտեղ ցանկացած նավ կարող է տուժել ծովահենային զավթումից։ Ռուսաստանն իր շահերի պաշտպանության համար կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական, իրավական և այլ գործիքները, այդ թվում՝ ասիմետրիկ միջոցներ»,- նշված է մեկնաբանության մեջ։
    23:00
    26.03.26
    Ավելին
  • Հայաստան
    Շոկի մեջ են Մասիսում. 75-ամյա տղամարդը դանակով 3 անգամ հարվածել է նախկին կնոջը
    Խանդի հողի վրա՞ է 75-ամյա տղամարդը դանակահարելով սպանել 70-ամյա նախկին կնոջը: Սպանվածի տան բակում խոսում են, որ հոգեկան խնդիրներ է ունեցել ձերբակալվածը:
    22:45
    26.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուժգին երկրաշարժ՝ Ճապոնիայի ափերի մոտ. այն գնահատվել է «ավերիչ»
    Մարտի 26-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միյակո քաղաքից 165 կմ արևելք։ Ըստ մասնագետների՝ էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը գնահատվել է որպես «ավերիչ»։
    22:30
    26.03.26
    Ավելին