Լրահոս

2026-03-31
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Հեգսեթ
    «Թրամփը կկնքի այն գործարքը, որն ինքն է ցանկանում, և գործարքի պայմանները նրանց (Իրանին — խմբ․) հայտնի են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հեգսեթը:
    16:34
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    G7-ի երկրներն ի վիճակի չեն ազդել Մերձավոր Արևելքի հակամարտության վրա․ Politico
    Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գրում է Politico թերթը։ G7 երկրների ֆինանսների, էներգետիկայի նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները երկուշաբթի օրը կայացած համատեղ հանդիպման արդյունքներով աշխարհի երկրներին կոչ են արել ձեռնպահ մնալ ածխաջրածինների և հարակից արտադրանքի արտահանման նկատմամբ անհիմն սահմանափակումներ մտցնելուց։ «Մերձավոր Արևելքի հակամարտությունը յոթ ամենազարգացած տնտեսություններին հասցրել է ամենապարզունակ քաղաքականությանը՝ սպասմանը։ ... Չնայած «բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու» խոստումներին՝ G7-ի հայտարարությունը պարունակում էր քիչ կոնկրետ գործնական հանձնարարականներ»,- գրում է պարբերականը։ Ինչպես նշում է Politico-ն՝ հղում անելով երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը ներկա պաշտոնյաներին, հակամարտության տևողության վերաբերյալ մշտական անորոշությունը խորը մտահոգություն է առաջացնում G7-ի ներկայացուցիչների շրջանում, ովքեր վախենում են, որ արտահանման արգելքները միայն կխորացնեն ճգնաժամը։ Բացի այդ, ԵՄ քաղաքական գործիչները քիչ բան կարող են անել, քանի որ ճգնաժամերի շարքը ստիպել է կառավարություններին «սեղմել գոտիները», հավելում է պարբերականը: «Մնում է միայն սպասել և տեսնել, թե ինչով կավարտվի հակամարտությունը»,- գրում է թերթը: Պարբերականը նշում է, որ G7 խումբն արդեն երկրորդ անգամն է մեկ ամսվա ընթացքում պարզապես հրապարակային կոչեր անում՝ ցուցադրելով, թե որքան քիչ բան կարող են անել միավորման անդամները՝ խուսափելու համար հակամարտության «ուղեկից զոհեր» դառնալու ճակատագրից: G7-ը («Մեծ յոթնյակ») աշխարհի յոթ առաջատար տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան: Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ֆոնին գրեթե դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որը նավթի և գազի մատակարարման առանցքային երթուղի է, ինչը հանգեցրել է վառելիքի գների աճի աշխարհի երկրների մեծ մասում:
    16:27
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արաքսի Շահբազյանին պատկանող (Արարատի մարզ, գ․ Նորաշեն, Գ․ Սարգսյան 145) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - պատերի ծեփը որոշ հատվածներում եղել է թափված, չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում, - առաստաղները ապահով և նորոգ չեն եղել, կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն կեղտի կուտակումները, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, - սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
    16:20
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եվ սրանք դեռ համարձակվում են խոսել մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից. Գառնիկ Դանիելյան
    Մարդկանց տները խուզարկելով, մեղադրանքներ առաջադրելով փորձում են ստեղծել վախի մթնոլորտ՝ այսկերպ ահաբեկելով նաև մեր մյուս հայրենակիցներին։
    16:13
    31.03.26
    Ավելին
  • Իրավական
    18-ամյա Դավիթին կարող են կալանավորել, Միքայելը ազատ է արձակվել՝ մեղադրյալի կարգավիճակով
    18-ամյա Դավիթին կարող են կալանավորել, Միքայելը ազատ է արձակվել՝ մեղադրյալի կարգավիճակով
    16:05
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է
    Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    15:58
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին շարունակում է խոսել զինադադարի գնալու ցանկության մասին․ Պեսկով
    «Զելենսկու այն հայտարարություններից, որոնք մենք կարդացել ենք, զատկական զինադադարի վերաբերյալ հստակ ձևակերպված նախաձեռնություն չենք տեսել։ Նա, ինչպես միշտ, խոսում էր պատրաստակամության և ցանկության մասին՝ գնալ զինադադարի, թեկուզ ինչ-որ, թեկուզ զատկական։ Ահա թե ինչի մասին էր խոսում նախագահ Զելենսկին»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
    15:45
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Իրանին․ Yerkir.am
    Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի կողմից այսօր դեղեր և դեղորայքային պարագաներ են փոխանցվել ՀՀ-ում Իրանի դեսպանությանը: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնեց, որ մարդասիրական այս օգնությունը երախտագիտության դրսևորում է Իրանի ժողովրդի հանդեպ, քանի որ Հայաստանի և Արցախի դժվարին օրերին հարևան և բարեկամ Իրանը եղել է հայ ժողովրդի կողքին: «Իհարկե, ոչ մի օգնություն Էլ ունակ չէ բարեկամ Իրանի ժողովրդի ցավը մեղմելու, սփոփելու համար, բայց որպես մարդ, որպես բժիշկ, պարտավոր ենք ցավի ու վշտի մեջ գտնվող մարդկանց կողքին լինելու»,- ասաց «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ, 44-օրյայի մասնակից Հենրիկ Մարգարյանը` փաստելով, որ բժշկական պարագաներն ընտրելիս իրեն օգնել Է պատերազմին մասնակից լինելու փորձառությունը: Մարդասիրական օգնությունն ընդունեց ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար:
    15:36
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Նոր զարգացումներ՝ աղմկաձայն պատարագի գործով. Դավիթին կկալանավորե՞ն
    Հայլուր 15։30 Նոր զարգացումներ՝ աղմկաձայն պատարագի գործով. Դավիթին կկալանավորե՞ն
    15:30
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    4 զոհ, 26 վիրավոր. Իրանում կրոնական համալիրին հասցված հարվածի հետևանքները
    Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Զենջան քաղաքում ԱՄՆ զինված ուժերի և Իսրայելի կողմից կրոնական համալիրին հասցված հարվածի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է իրանական ISNA գործակալությունը: Ըստ նրա տեղեկությունների՝ հարձակման հետևանքով ևս 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ։ Ավելի վաղ իրանական SNN հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ավիահարվածից վնասվել է Զենջանի հուսեյնիան (շիաների կրոնական արարողությունների անցկացման վայր)։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ վնասվել են գմբեթը և մինարեթները։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Իսլամական Հանրապետությունից։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Օմանում, Սաուդյան Արաբիայում և Սիրիայում։
    15:25
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել
    ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 26-ին՝ ժամը 3․40-ին, Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 22 և 34 տարեկան 3 երիտասարդի։
    15:15
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել, նա դատարան է տեղափոխվել
    Ավելի վաղ հայտնել էինք՝ եղբայրներից Միքայել Մինասյանը ազատ արձակվեց, բայց ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
    15:07
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես երկրի ազատագրում եմ պլանավորել, ոչ թե այսպիսի բաներ՝ այն էլ երեխաների մասնակցությամբ. Գևորգ Գևորգյան
    Ռազմական, հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ արձակվեց ՔԿ-ից, նրա նկատմամբ 5 մլն գրավ է կիրառվել։
    15:02
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Միջամտության» մեղադրանքը եկեղեցում իրավական աբսուրդ է և վտանգավոր նախադեպ. Սուրեն Սուրենյանց
    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տրամաբանությամբ՝ եկեղեցին և պետությունը տարանջատված են։ Եկեղեցին պետական կառավարման հարթակ չէ, և այնտեղ պետական իշխանության իրականացում չի կարող տեղի ունենալ։ Եթե չկա ծառայողական գործունեություն, ապա ինչի՞ն են «միջամտել» այդ երիտասարդները։
    14:49
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Մինասյանը ազատ արձակվեց, բայց ունի մեղադրյալի կարգավիճակ․ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
    «Ես լավ եմ, իմ հանդեպ վատ չեն վերաբերվել». ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյան։
    14:43
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ ներկայացուցիչը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում: Առանձնակի շեշտվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականցվող բարեփոխումներին և արդի մարտահրավերներին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող հնարավորությունների շուրջ:
    14:39
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ:
    14:30
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփին բարկացրել է Իսրայելի հարձակումն Իրանում․ Axios
    Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին հայտարարել էր, որ հարվածի է ենթարկվել իրանական Քեշմ կղզում գտնվող ջրի աղազատման կայանը։ «Նա (Թրամփը - խմբ.) բարկացել է, երբ Նեթանյահուն մի քանի շաբաթ առաջ հարձակվել է Իրանի ջրի աղազատման կայանի վրա», - պորտալին պատմել է պաշտոնյան։ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
    14:19
    31.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Լարված իրավիճակ` ՔԿ-ի դիմաց. հիվանդագին ատելություն է 18-ամյա երեխաների նկատմամբ
    Լարված իրավիճակ` ՔԿ-ի դիմաց. հիվանդագին ատելություն է 18-ամյա երեխաների նկատմամբ
    14:14
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որ Նիկոլ Փաշինյանը սոված լինի, հաց կտամ. Արմինե Օհանյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    14:08
    31.03.26
    Ավելին