Լրահոս

2026-03-31
  • Img default alt hy
    Քաղաքական
    Համախմբում՝ ընդդեմ իշխանության և հանուն ուժեղ Հայաստանի
    ««Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ որպես «Միավորված հայեր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ, դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի և «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի հետ։
    18:00
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երասխում երեխա է մահացել
    «Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի` Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։ Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։ Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում` որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ»,- այս մասին տեղեկանում ենք Երասխի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից։
    17:52
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։ Հայտնաբերված խախտման արդյունքում իրականացվել է լցակայանի չափման միջոցի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
    17:46
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրաչուհի Միրզոյանը չի վերցնի ԱԺ պատգամավորական մանդատը
    «Ի պատասխան բոլորիդ հարցումների` տեղեկացնում եմ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ։ Այն ինձ ավելի շատ խանգարելու է՝ նախագծերիս և նպատակներիս իրագործման համար։
    17:39
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կուկուռուզի» և «պեռաշկիի» հետ երկիրն էլ կերար»․ Փաշինյանի նկարներով պաստառներ՝ Երևանի տարբեր հատվածներում․ «Իշխանություն» լրատվական
    «Հարգելի գործընկերներ, մենք շարունակում ենք մեր բողոքի ակցիան Երևանում ընդդեմ Փաշինյանի վարած ցինիկ քաղաքականության։ «Կուկուռուզն» ու «պեռաշկի» ուտելով մեր, անմեղ տղերքի գլուխները կերավ, ուտելով պետական պարտքը սարքեց 8 միլիոն, Հայաստանի տարածքները «կերավ»։ Մենք շարունակելու ենք մեր գործն այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր հայ հասկանա մի բան՝ հայրենիքը, երկրի անվտանգությունն ու իրական ապագան ստամոքս լցնելուց ու փորը կուշտ պահելուց ավելի բարձր արժեքներ են»,-գրված է տարածված հայտարարության մեջ։
    17:35
    31.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Առնետներ ու կեղտաջրեր՝ Երևանի կենտրոնում. ապրելը վտանգավոր է Նորագյուղում
    Երևանի կենտրոնում՝ Նորագյուղում բնակիչներն ամեն օր վախենում են, թե փուլ կգան իրենց ճանապարհները: Դրանք փոսառատ լինելուց բացի նաև կոյուղատարերի խնդիրներ ունեն:
    17:23
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լավրովը Օմանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
    «Զրույցի ընթացքում շարունակվել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի քննարկումը՝ շեշտը դնելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհրահրված ագրեսիայով պայմանավորված ռազմական գործողությունների դադարեցման ուղիների որոնման վրա»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
    17:16
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
    Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
    17:04
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    18-ամյա տղան թքել է Փաշինյանի մեքենայի վրա՝ ասելով, որ «հողերը ծախել է». եկեղեցու միջադեպից հետո ևս մեկ տղայի են ձերբակալել
    Միքայելին ձերբակալում են, խուլիգանության կասկածով։ Ես մի քանի ժամ հետո ներգրավվում եմ։ Այս ընթացքում, որ ես նաև մի քիչ պասիվ էի, դրանով էր պայմանավորված, երեխայի մոտ էի այցելում ԶՊՎ։ Այսօր հրավիրում են մեզ Էրեբունի բաժնում, դատախազի որոշումն են ներկայացնում, սա որակում են որպես խուլիգանություն։ Շատ հետաքրքիր բան, ոչ միայն թքելու փաստը, այլ «թուրքը ծախել է մեր հողերը» արտահայտությունն է հիմք ընդունվել։ Դա խուլիգանության էլեմենտ է դիտվում, անպարկեշտ արտահայտություն»։
    16:58
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խորթ մոր կողմից կիրառված բռնության հետեւանքով մահացած փոքրիկի քույրը ՀՕՖ-ում է․ «Փաստինֆո»
    Դարակերտի վարչական ղեկավարը նշեց, որ կենսաբանական հայրը իրավունք չունի երեխային տեսնելու, որովհետև հայրությունը չի ճանաչել ու խնամակալ չէ։
    16:53
    31.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Թալան պատերազմի ժամանակ. իր պատմության ամենամեծ բյուջեն է հաստատել Իսրայելը
    Իրանի դեմ պատերազմի 32-րդ օրը Իսրայելը որոշում է մեծացնել ռազմական ծախսերը: Այդ երկրի համար ռեկորդային, ավելի քան 45 միլիարդ դոլար է հատկացրել քնեսեթը բանակին: Քնեսեթում բյուջեի քննարկումն ավելի քան 13 ժամ է տևել: Պատճառը ոչ թե պատգամավորների երկար ելույթները կամ անհամաձայնությունն է եղել, այլ այն, որ քննարկման ընթացքում մի քանի անգամ Իրանի պատասխան հարվածների պատճառով քննարկումը ընդհատվել է:
    16:48
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Մինասյանի կալանքի հարցը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին
    Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։.
    16:45
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Հեգսեթ
    «Թրամփը կկնքի այն գործարքը, որն ինքն է ցանկանում, և գործարքի պայմանները նրանց (Իրանին — խմբ․) հայտնի են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հեգսեթը:
    16:34
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    G7-ի երկրներն ի վիճակի չեն ազդել Մերձավոր Արևելքի հակամարտության վրա․ Politico
    Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գրում է Politico թերթը։ G7 երկրների ֆինանսների, էներգետիկայի նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները երկուշաբթի օրը կայացած համատեղ հանդիպման արդյունքներով աշխարհի երկրներին կոչ են արել ձեռնպահ մնալ ածխաջրածինների և հարակից արտադրանքի արտահանման նկատմամբ անհիմն սահմանափակումներ մտցնելուց։ «Մերձավոր Արևելքի հակամարտությունը յոթ ամենազարգացած տնտեսություններին հասցրել է ամենապարզունակ քաղաքականությանը՝ սպասմանը։ ... Չնայած «բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու» խոստումներին՝ G7-ի հայտարարությունը պարունակում էր քիչ կոնկրետ գործնական հանձնարարականներ»,- գրում է պարբերականը։ Ինչպես նշում է Politico-ն՝ հղում անելով երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը ներկա պաշտոնյաներին, հակամարտության տևողության վերաբերյալ մշտական անորոշությունը խորը մտահոգություն է առաջացնում G7-ի ներկայացուցիչների շրջանում, ովքեր վախենում են, որ արտահանման արգելքները միայն կխորացնեն ճգնաժամը։ Բացի այդ, ԵՄ քաղաքական գործիչները քիչ բան կարող են անել, քանի որ ճգնաժամերի շարքը ստիպել է կառավարություններին «սեղմել գոտիները», հավելում է պարբերականը: «Մնում է միայն սպասել և տեսնել, թե ինչով կավարտվի հակամարտությունը»,- գրում է թերթը: Պարբերականը նշում է, որ G7 խումբն արդեն երկրորդ անգամն է մեկ ամսվա ընթացքում պարզապես հրապարակային կոչեր անում՝ ցուցադրելով, թե որքան քիչ բան կարող են անել միավորման անդամները՝ խուսափելու համար հակամարտության «ուղեկից զոհեր» դառնալու ճակատագրից: G7-ը («Մեծ յոթնյակ») աշխարհի յոթ առաջատար տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան: Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ֆոնին գրեթե դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որը նավթի և գազի մատակարարման առանցքային երթուղի է, ինչը հանգեցրել է վառելիքի գների աճի աշխարհի երկրների մեծ մասում:
    16:27
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արաքսի Շահբազյանին պատկանող (Արարատի մարզ, գ․ Նորաշեն, Գ․ Սարգսյան 145) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - պատերի ծեփը որոշ հատվածներում եղել է թափված, չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում, - առաստաղները ապահով և նորոգ չեն եղել, կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն կեղտի կուտակումները, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, - սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
    16:20
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եվ սրանք դեռ համարձակվում են խոսել մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից. Գառնիկ Դանիելյան
    Մարդկանց տները խուզարկելով, մեղադրանքներ առաջադրելով փորձում են ստեղծել վախի մթնոլորտ՝ այսկերպ ահաբեկելով նաև մեր մյուս հայրենակիցներին։
    16:13
    31.03.26
    Ավելին
  • Իրավական
    18-ամյա Դավիթին կարող են կալանավորել, Միքայելը ազատ է արձակվել՝ մեղադրյալի կարգավիճակով
    18-ամյա Դավիթին կարող են կալանավորել, Միքայելը ազատ է արձակվել՝ մեղադրյալի կարգավիճակով
    16:05
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է
    Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    15:58
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին շարունակում է խոսել զինադադարի գնալու ցանկության մասին․ Պեսկով
    «Զելենսկու այն հայտարարություններից, որոնք մենք կարդացել ենք, զատկական զինադադարի վերաբերյալ հստակ ձևակերպված նախաձեռնություն չենք տեսել։ Նա, ինչպես միշտ, խոսում էր պատրաստակամության և ցանկության մասին՝ գնալ զինադադարի, թեկուզ ինչ-որ, թեկուզ զատկական։ Ահա թե ինչի մասին էր խոսում նախագահ Զելենսկին»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
    15:45
    31.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Իրանին․ Yerkir.am
    Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի կողմից այսօր դեղեր և դեղորայքային պարագաներ են փոխանցվել ՀՀ-ում Իրանի դեսպանությանը: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնեց, որ մարդասիրական այս օգնությունը երախտագիտության դրսևորում է Իրանի ժողովրդի հանդեպ, քանի որ Հայաստանի և Արցախի դժվարին օրերին հարևան և բարեկամ Իրանը եղել է հայ ժողովրդի կողքին: «Իհարկե, ոչ մի օգնություն Էլ ունակ չէ բարեկամ Իրանի ժողովրդի ցավը մեղմելու, սփոփելու համար, բայց որպես մարդ, որպես բժիշկ, պարտավոր ենք ցավի ու վշտի մեջ գտնվող մարդկանց կողքին լինելու»,- ասաց «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ, 44-օրյայի մասնակից Հենրիկ Մարգարյանը` փաստելով, որ բժշկական պարագաներն ընտրելիս իրեն օգնել Է պատերազմին մասնակից լինելու փորձառությունը: Մարդասիրական օգնությունն ընդունեց ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար:
    15:36
    31.03.26
    Ավելին