Լրահոս
Իրավական
16:58
31.03.26
1 283

18-ամյա տղան թքել է Փաշինյանի մեքենայի վրա՝ ասելով, որ «հողերը ծախել է». եկեղեցու միջադեպից հետո ևս մեկ տղայի են ձերբակալել

Img default alt hy

Կիրակի օրը Ծաղկազարդի տոնին, ժամը 15-ի սահմաններում, Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո ևս մեկ դեպք է գրանցվել։ Այս մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Միքայել անունով 18 տարեկան մի տղա դուրս է գալիս աղբը թափելու, տեսնում է վարչապետի շարասյունը, մոտենում է և թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա։ Երբ հարցնում են՝ ինչի ես դա արել, ասում է՝ որովհետև թուրքը ծախել է մեր հողերը։

Միքայելին ձերբակալում են, խուլիգանության կասկածով։ Ես մի քանի ժամ հետո ներգրավվում եմ։ Այս ընթացքում, որ ես նաև մի քիչ պասիվ էի, դրանով էր պայմանավորված, երեխայի մոտ էի այցելում ԶՊՎ։ Այսօր հրավիրում են մեզ Էրեբունի բաժնում, դատախազի որոշումն են ներկայացնում, սա որակում են որպես խուլիգանություն։ Շատ հետաքրքիր բան, ոչ միայն թքելու փաստը, այլ «թուրքը ծախել է մեր հողերը» արտահայտությունն է հիմք ընդունվել։ Դա խուլիգանության էլեմենտ է դիտվում, անպարկեշտ արտահայտություն»։

Ավելին՝ տեսանյութում։