Լրահոս
Միջազգային
17:16
31.03.26
98

Լավրովը Օմանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Img default alt hy

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի հետ. կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ուշադրություն հրավիրել ԱՄՆ-ի ու Իսրայելի ագրեսիայով հրահրված ռազմական գործողությունների դադարեցման ուղիների որոնման վրա. հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Զրույցի ընթացքում շարունակվել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի քննարկումը՝ շեշտը դնելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհրահրված ագրեսիայով պայմանավորված ռազմական գործողությունների դադարեցման ուղիների որոնման վրա»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: