Լրահոս
Տարածաշրջան
15:25
31.03.26
341

4 զոհ, 26 վիրավոր. Իրանում կրոնական համալիրին հասցված հարվածի հետևանքները

Img default alt hy

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Զենջան քաղաքում ԱՄՆ զինված ուժերի և Իսրայելի կողմից կրոնական համալիրին հասցված հարվածի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է իրանական ISNA գործակալությունը:

Ըստ նրա տեղեկությունների՝ հարձակման հետևանքով ևս 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ։

Ավելի վաղ իրանական SNN հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ավիահարվածից վնասվել է Զենջանի հուսեյնիան (շիաների կրոնական արարողությունների անցկացման վայր)։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ վնասվել են գմբեթը և մինարեթները։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Իսլամական Հանրապետությունից։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։

Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Օմանում, Սաուդյան Արաբիայում և Սիրիայում։