Լրահոս
2026-04-14
-
Զինված ուժերՀՀ ՊՆ-ն հաստատում է զինծառայողի մահվան լուրըԱպրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը, հայտնում են ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։Ավելին22:3214.04.26 -
ՄիջազգայինԼիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերաբերում են ոչ միայն հրադադարին, այլև ավելի լայն համաձայնագրերին․ ՌուբիոԸստ պետքարտուղարի՝ բանակցությունների օրակարգը դուրս է սովորական հրադադարի շրջանակներից և ներառում է ավելի լայն համաձայնություններ, որոնք ենթադրում են նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցում։ Այսօր Վաշինգտոնում մեկնարկել են Լիբանան-Իսրայել պատմական՝ առաջին ուղիղ բանակցությունները։Ավելին22:2514.04.26 -
ԻրավականԱռաջնային քննել Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու հարցը. փաստաբանների միջնորդությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմն այսօր դիմում-միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որ դատավոր Վահե Դոլմազյանը առաջնահերթության կարգով քննի Կարապետյանի խափանման միջոցի հարցը: Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ուզում են, որ բարերարը կարողա մասնակցել իր գլխավորած ուժի՝ առաջիկա համագումարին:Ավելին22:1514.04.26 -
ԻրավականՁերբակալվել է դանшկի uպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդըԱպրիլի14-ին՝ 14։40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։Ավելին22:0014.04.26 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում․ հետիոտնը հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ ապրիլի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաննարում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60 կմ հատվածում, Հարթավան-Շենավան խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Հայկ Զ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Ջուլիետա Խ․-ին։Ավելին21:4714.04.26 -
ՄիջազգայինԻրան-Չինաստան մեծ դիմադրություն՝ Հորմուզի ԱՄՆ շրջափակմանը. Թրամփը մտահոգում է նաև դաշնակիցներինՀորմուզի նեղուցը փակելով՝ Իրանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը՝ ժամեր անց այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը: Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ իր հերթին շրջափակում հաստատելով՝ Թրամփը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն կարող է նույնկերպ հակադարձել Իրանի ցանկացած գործողության:Ավելին21:3814.04.26 -
ՔաղաքականՄիրզոյանը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջԱպրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան։ Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ՀՀ արձանագրած նշանակալի առաջընթացը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը համագործակցության նոր տեսլական և հնարավորություններ են ձևավորել։ Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։Ավելին21:2714.04.26 -
Իրավական«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել էԱվելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հայտնել էին կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի ձերբակալության մասին։Ավելին21:2114.04.26 -
ՔաղաքականԿատաստրոֆա. հայ-ռուսական լարվածության մասին հարցերը հունից հանում են իշխանականներինՀայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին պարզ հարցերից հունից դուրս է գալիս խորհրդարանի ՔՊ-ական ղեկավարությունը: Լրագրողների վրա կատաղի գրոհի ընթացքում անպատասխան են մնում հարցերը, թե տնտեսական որևէ վտանգ սպառնու՞մ է մեր երկրին՝ Փաշինյան-Պուտին սկանդալային զրույցից հետո:Ավելին21:1714.04.26 -
ԻրավականՄահապատիժն է միակ միջոցը՝ չեզոքացնելու իմ ազդեցությունը. դատարանը մերժել է դատախազի միջնորդությունըՎերաքննիչ դատարանի որոշմամբ՝ եռամսյա կալանքից հետո ազատության մեջ հայտնված մեկ այլ սրբազանի՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական այսօրվա նիստին դատախազը կալանքի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է: Արշակ Սրբազանը հայտարարել է, որ ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա են իրեն մեղադրանք առաջադրել:Ավելին21:0014.04.26 -
ՀասարակականՄահվան դեպք ՊՆ զորամասերից մեկում՝ պոլիգոնում․ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել էԱյսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։ Շամշյանի տեղեկություններով մահացածը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։ Նա 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզվում է։Ավելին20:4914.04.26 -
ԻրավականՀայտնաբերվել է խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանը և դրանք ապօրինի իրացնելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողըՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ։ Ապրիլի 9-ին Նոր Արեշում հայտնաբերվեց և համայնքային ոստիկանության բաժին տեղափոխվեց 30-ամյա տղամարդ։Ավելին20:4514.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նոր սկանդալ՝ ընդդիմադիր կուսակցության շուրջ. կաթի շշեր են դրել ոստիկանների ոտքերի առաջՀայլուր 20։30 Նոր սկանդալ՝ ընդդիմադիր կուսակցության շուրջ. կաթի շշեր են դրել ոստիկանների ոտքերի առաջԱվելին20:3014.04.26 -
Քաղաքական«Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը, մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին». Նարեկ ԿարապետյանՊատկերացրեք՝ ինչ լավ կլիներ՝ մեր նախարարները այսպես աշխատեին ձեռնարկատերերի հետ:Ավելին20:2014.04.26 -
ՀայաստանՍգում է ամբողջ գյուղը. ինչո՞ւ է անչափահասը եղբոր հետ սպանել 52-ամյա ատամնաբույժինՄրգաշեն գյուղի 52-ամյա ատամնաբույժի սպանության ենթադրյալ հեղինակները երկու եղբայրներ են, որոնցից մեկը՝ անչափահաս: Նախաքննական այս տվյալը այսօր հրապարակել է Քննչական կոմիտեն: Որոշում է կայացվել ձերբակալել նրանց: Անչափահասի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ սպանության, իսկ նրա ավագ եղբոր նկատմամբ՝ խմբի կազմում սպանության հոդվածներով:Ավելին20:1014.04.26 -
Իրավական18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց«Հսկող դատախազի որոշմամբ` վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,-գրել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։Ավելին19:5914.04.26 -
ՀասարակականԾննդյան խնջույքի ընթացքում վիճաբանություն է եղել, ամուսիներ են դանակահարվելՊարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 29-ամյա Մարիամ Զ․-ի տանը ծննդյան առիթով հավաքվել են 26-ամյա Թագուհի Զ․-ն, նրա ամուսինը՝ 35-ամյա Էդգար Խ․-ն և Մարիամ Զ․-ի ընկեր՝ 29-ամյա Սերյոժա Թ․-ն։Ավելին19:4914.04.26 -
ԻրավականԳոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ«Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,- գրել է նա։Ավելին19:4514.04.26 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը տնտեսական պատերա՞զմ է սկսում Հայաստանի դեմ. ինչո՞ւ էր Փաշինյանը կանչել գործարարներին«Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան չի արգելվում, վստահեցնում է հանքային ջրի արտադրության հայկական հսկան: Հայաստանի ամենահայտնի բրենդներից մեկի առաջ ռուսական շուկայի փակվելու կասկածները առաջացել էին, երբ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում վերաբացվել է «Ջերմուկի» դեմ երկու տարվա վաղեմության քրեական գործը: Այն հարուցվել էր մի բողոքի հիման վրա, թե Վլադիկավկազի 65-ամյա բնակիչը «Ջերմուկից» կերակրափողի այրվածք է ստացել, մահացել:Ավելին19:3114.04.26