Լրահոս
Միջազգային
22:25
14.04.26
127

Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերաբերում են ոչ միայն հրադադարին, այլև ավելի լայն համաձայնագրերին․ Ռուբիո

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև ընթացող շփումների հիմնական նպատակը «Հեզբոլլահի» ազդեցությանը վերջ դնելն է։ 

Ըստ պետքարտուղարի՝ բանակցությունների օրակարգը դուրս է սովորական հրադադարի շրջանակներից և ներառում է ավելի լայն համաձայնություններ, որոնք ենթադրում են նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցում։ 

Այսօր Վաշինգտոնում մեկնարկել են Լիբանան-Իսրայել պատմական՝ առաջին ուղիղ բանակցությունները։