Լրահոս
Միջազգային
21:38
14.04.26
135

Իրան-Չինաստան մեծ դիմադրություն՝ Հորմուզի ԱՄՆ շրջափակմանը. Թրամփը մտահոգում է նաև դաշնակիցներին

Հորմուզի նեղուցը փակելով՝ Իրանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը՝ ժամեր անց այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը: 

Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ իր հերթին շրջափակում հաստատելով՝ Թրամփը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն կարող է նույնկերպ հակադարձել Իրանի ցանկացած գործողության: