Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:31
14.04.26
120

Ռուսաստանը տնտեսական պատերա՞զմ է սկսում Հայաստանի դեմ. ինչո՞ւ էր Փաշինյանը կանչել գործարարներին

«Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան չի արգելվում, վստահեցնում է հանքային ջրի արտադրության հայկական հսկան: Հայաստանի ամենահայտնի բրենդներից մեկի  առաջ ռուսական շուկայի  փակվելու կասկածները  առաջացել էին, երբ հայտնի  էր դարձել, որ Ռուսաստանում վերաբացվել է «Ջերմուկի» դեմ երկու տարվա վաղեմության քրեական գործը: 

Այն հարուցվել էր մի բողոքի հիման վրա, թե  Վլադիկավկազի 65-ամյա բնակիչը «Ջերմուկից»  կերակրափողի այրվածք է ստացել, մահացել: