Լրահոս
Իրավական
21:21
14.04.26
821

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է: Այս մասին News.5tv.am-ին հայտնում են քննչական կոմիտեից։ 

«Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): 

Վերջինս ձերբակալվել է»:

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության  անդամները հայտնել էին կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի ձերբակալության մասին։