Լրահոս
Իրավական
20:45
14.04.26
108

Հայտնաբերվել է խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանը և դրանք ապօրինի իրացնելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը

Img default alt hy

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ։

Ապրիլի 9-ին Նոր Արեշում հայտնաբերվեց և համայնքային ոստիկանության բաժին տեղափոխվեց 30-ամյա տղամարդ։

Նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանը և դրանք ապօրինի իրացնելուն հանցակցելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։