Լրահոս

2026-04-23
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»
    Այդ ֆոնին վարագույրների և ծաղկամանների վրա միլիոնավոր դրամների ծախսը առնվազն հարցեր է առաջացնում՝ որքանով է դա առաջնահերթ և համաչափ։
    09:20
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ»
    Իսրայելական հասարակության արձագանքը նման «մանիֆեստին» կլիներ ոչ թե պարզապես բացասական, այլ տեկտոնական: Իսրայելի համար Աղետի (Շոա) հիշողությունը ոչ թե պարզապես դասագրքի էջ է, այլ անվտանգության հիմքը: «Այլևս երբեք» բանաձևն այնտեղ նյութականացված է միջուկային զսպման և բարձրտեխնոլոգիական բանակի տեսքով: Ժողովուրդը, որի գենետիկ կոդը ներծծված է անպաշտպանության հիշողությամբ, նման առաջնորդին կպատասխաներ ակնթարթային քաղաքական անհայտացմամբ: Իսրայելում գոյություն ունի կոնսենսուս. հենց որ դու դադարում ես աշխարհին հիշեցնել ապրելու քո իրավունքի մասին և ուժով պաշտպանել այն, դու անհետանում ես: Առանցքային գործընկերոջ հետ դաշինքից հրաժարվելը՝ հօգուտ անորոշ «չեզոքության», ընդ որում՝ թշնամական շրջապատում, կընկալվեր որպես կոլեկտիվ ինքնասպանություն:
    09:15
    23.04.26
    Ավելին
2026-04-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է․ ԿԸՀ
    Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությանը մասնակցելու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել Հայաստանի շնորհապետական, «Բոլորին դեմ եմ», Ժողովրդավարական համախմբում կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», Միավորված հայեր կուսակցությունների «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Ավելի վաղ փաստաթղթերը ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Այսպիսով՝ մինչև այս պահը ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել է 6 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և մեկ դաշինք:
    23:57
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի նախագահը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ճանապարհին առկա հիմնական խոչընդոտները
    «Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է երկխոսությունը... Պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները հիմնական խոչընդոտներն են իրական բանակցությունների ճանապարհին։ Աշխարհը տեսնում է ձեր անվերջանալի կեղծավոր հռետորաբանությունը և խոսքի ու գործի միջև առկա հակասությունները»,- ասված է Փեզեշքիանի՝ X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել էին հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվել էին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել էր իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։
    23:54
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան ցանկանում է հասնել Իրանի և Ուկրաինայի հարցերով բանակցությունների. Էրդողան
    Էրդողանը և Շտայնմայերը քննարկել են Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ իրադարձությունները։ «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վերջին շփումներից հետո լավ տեմպ են հավաքել։ Նախագահը նշել է, որ մեր տարածաշրջանում պատերազմը նաև սկսել է թուլացնել Եվրոպան, և եթե քայլեր չձեռնարկվեն այդ միտումը հաղթահարելու համար՝ խաղաղությանն ուղղված մոտեցման միջոցով, ապա հակամարտությունից հասցված վնասը շատ ավելի մեծ կլինի»,- հայտնել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։ Էրդողանն ասել է, որ «Թուրքիան ձգտում է վերջ դնել հակամարտությանը և հասնել կայուն խաղաղության Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմում բանակցությունների միջոցով, ճիշտ այնպես, ինչպես վարվեց Իրանի պարագայում։
    23:51
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը Հորմուզի նեղուցում նավեր է կալանել
    «Իրանական «Թուսքա» բեռնատար նավի վրա ամերիկյան ռազմանավի հարձակմանն ի պատասխան այսօր Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հարձակում են գործել առանց իրանական թույլտվության Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երեք բեռնատար նավի վրա, որոնցից երկուսը կալանվել և ուղղորդվել են իրանական նավահանգիստներ։
    23:45
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
    20-ամյա հայ ծանրորդը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 79 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 338 կգ արդյունքով:
    23:25
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդան գետում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվում է. նոր մանրամասներ
    Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը փրկարարների հետ մեծ դժվարությամբ մոտեցավ Հրազդան գետում գտնվող դիակին և այն ճոպանների միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դիակի հայտնաբերման մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկություն փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Այս պահին պարզվում է նաև մահացածի ինքնությունը, ինչպես նաև արդյոք նա որպես անհայտ որոնվող է, ում փնտրում էին ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի և Կենտրոնականի բաժնի ծառայողները։
    23:18
    22.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Իրան-ԱՄՆ բանակցությունները կվերսկսվե՞ն. հարցազրույց՝ իրանագետի հետ
    Իրան-ԱՄՆ բանակցությունները կվերսկսվե՞ն. հարցազրույց՝ իրանագետի հետ
    23:11
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը
    Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որտեղից արդեն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն են ժամանել համայնքային ոստիկանները, որտեղ էլ պարզվում երեխային բնակության վայրը և ինքնությունը։
    23:00
    22.04.26
    Ավելին
  • Իրավական
    Գերիների հարազատների այց Բաքու հնարավոր է, բայց ՄԻՊ-ը չի կարող դա անել. Սիրանուշ Սահակյանի առաջարկը
    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ վստահեցնելով, որ ՄԻՊ գրասենյակը գերիներին Հայաստանից այցելելու որևէ պաշտոնական առաջարկ Բաքվից չի ստացել: Ավելի վաղ Վարդանյանը դիմել էր Հայաստանի ՄԻՊ-ին ու խնդրել հայ գերիների հարազատների այց կազմակերպել Բաքու, նաև նշել էր, որ Ադրբեջանի օմբուդսմենն է իրեն ասել, որ հայկական կողմի հետ քննարկվել է Անահիտ Մանասյանի Բաքու այցի հնարավորությունը: Ինչ էլ լինի, Հայաստանի օմբուդսմենի այցելությունը չի կարող դառնալ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ, վստահ է ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանը:
    22:45
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում
    Այսօր՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի ներսում բախվել են 2 «Mercedes» մակնիշի, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և 2 «MAN» մակնիշի բեռնատարները։
    22:37
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը հայտնել է Լիբանանում ևս մեկ ֆրանսիացի խաղաղապահի մահվան մասին
    Ապրիլի 18-ին հանրապետության նախագահը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի խաղաղապահ կոնտինգենտի անդամ, ֆրանսիացի զինվորական Ֆլորիան Մոնտորիոն զոհվել է Լիբանանի հարավում հարվածի հետևանքով։ Նա հստակեցրել էր, որ ևս երեք զինվորական, որոնց թվում էր Ժիրարդենը, վիրավորվել են և տարհանվել։ Մակրոնի պնդմամբ՝ «ամեն ինչ մատնանշում է այն մասին, որ հարձակման պատասխանատվությունը կրում է «Հեզբոլլահ» շիական կազմակերպությունը»։ Այս կապակցությամբ նա արաբական հանրապետության իշխանություններից պահանջել է «ձերբակալել մեղավորներին» և «պատասխանատվություն ստանձնել» ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ միասին կարգուկանոնի ապահովման համար։
    22:29
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը և Մոնղոլիայի նախագահը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի հետ։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են միջազգային տարբեր հարթակներում և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մոնղոլիայի միջև ձևավորված արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը։ Միևնույն ժամանակ կողմերը ընդգծել են, որ երկկողմ հարաբերություններում առկա է դեռևս լիարժեք չիրացված զգալի ներուժ, որի իրագործման համար անհրաժեշտ է առավել նպատակային և հետևողական ջանքերի գործադրում։ Մոնղոլիայի նախագահը ներկայացրել է վերջին տարիներին իր երկրում անցկացվող մի շարք միջազգային նախաձեռնություններ և միջոցառումներ՝ առանձնահատուկ շեշտադրում կատարելով կանանց ներգրավվածության ընդլայնմանն ու նրանց ներուժի զարգացմանը միտված ծրագրերի վրա։ Նա հույս է հայտնել, որ ապագայում Հայաստանի կին գործիչներն ու գործարարները ևս ակտիվ մասնակցություն կունենան այդ նախաձեռնություններին՝ նպաստելով փոխգործակցության խորացմանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Հանրապետության նախագահը նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասը թևակոխել է զարգացման նոր փուլ, որտեղ առանցքային նշանակություն են ձեռք բերել բարիդրացիության, կայունության և խաղաղ համակեցության սկզբունքները։ Նախագահները քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հեռանկարները գյուղատնտեսության, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։ Կողմերը կարևորել են այս ուղղություններով փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր հիմք։
    22:20
    22.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Մեկ դատ, մեկ պայքար. ջահակիրները պատրաստ են համահայկական ջահերով երթին
    Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ինստագրամյան իր էջում կոչ է արել քաղաքացիներին մասնակցել ապրիլի 23-ի ջահերով երթին։ Դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ամենամյա երթին այս տարի ավելի քան 3000 ջահակիր կմասնակցի, 1000-ով ավելի, քան անցած տարի էր: Ջահերն արդեն պատրաստ են:
    22:15
    22.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    «Ուժեղ Հայաստան» դաշինքը ԿԸՀ է տարել ընտրություններին գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը
    Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» անունով: Ստիպված են եղել հրաժարվել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» ձևից, որովհետև ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումների մեկնարկից ընդամենը 5 օր առաջ է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» փոխել ընտրական օրենսգիրքը, որպեսզի քաղաքական ուժերն այլևս չկարողանան դաշինքի անվանման մեջ անձնանուն ներառել: «Ուժեղ Հայաստանն» այսօր կենտրոնական ընտրական հաձնաժողով է տարել նաև նախընտրական ցուցակը:
    22:00
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է միջազգային հանրությանը՝ խաբելով, դեմոկրատիկ արժեքների հետևում թաքնվելով․ Սարգիս Կարապետյան
    «Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին Դուք անվանում եք Ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։
    21:45
    22.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Քարտ-բլանշ է ստեղծում Փաշինյանը՝ հակաեկեղեցական արշավը ժողովրդի գրպանը գցելու համար
    Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ օկուպացված Արցախի մայրաքաղաքում՝ ադրբեջանցիները քանդել են Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հակաեկեղեցական նոր հայտարարությամբ՝ եկեղեցին պետք է նաև հարկեր վճարի: Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների համոզմամբ՝ եկեղեցու հետ առաջին հայացքից սառեցված հակամարտությանը Փաշինյանը նոր թափ է հաղորդելու, եթե նրան հաջողվի վերընտրվել:
    21:30
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդան գետում հայտնաբերվել է դի
    Այսօր՝ ապրիլի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժողովրդին հայտնի «Բիձու գյոլից» դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին՝ ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում, դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ճշտել են այն քաղաքացու ինքնությունը, ով գետում նկատել է դին։ Նա անգամ նկարել է մարմինը, որը ակնհայտ երևում է, սակայն մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, գետի հունը բարձրացել է, և այս պահին մարմինը չի երևում։ Հավանաբար կամ մնացել է ջրի տակ, կամ գետը քշել տարել է։ Այս պահին ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի, Կենտրոնականի բաժնի պետերը հանձնարարել են իրենց ղեկավարած բաժինների համայնքային ոստիկաններին պարզելու համար իրենց տարածքներում անհայտ որոնվող քաղաքացիների ինքնությունը։ Չի բացառվում, որ մարմինը, որը նկատվել է Հրազդան գետում, անհայտ որոնվող լինի։
    21:19
    22.04.26
    Ավելին