Լրահոս
2026-04-23
-
ՔաղաքականՄենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել ԿարապետյանԱյս մասին հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Ավելին11:1923.04.26 -
ՀասարակականՀԿԵ-ն քաղաքացիներին հորդորում է զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել անվտանգության կանոնները«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման և երկաթուղային երթևեկության ինտենսիվության աճի պայմաններում, քաղաքացիներին հորդորում է առավելագույն զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ընկերությունը հատկապես հիշեցնում է երկաթուղային գծերի հարևանությամբ չոր խոտ չայրելու, կենդանիներ չարածեցնելու, գծանցումները միայն թույլատրելի վայրերով հատելու և երեխաներին երկաթուղու վտանգների մասին իրազեկելու անհրաժեշտության մասին։ ««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, պայմանավորված գարնան մեկնարկով, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացմամբ և երկաթուղային գծերով երթևեկության ինտենսիվության աճով, հորդորում է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն երկաթուղային ենթակառուցվածքներում։ Ընկերությունը կոչ է անում չայրել չոր խոտը երկաթուղային գծերի հարևանությամբ, կենդանիներ չարածեցնել գծերի երկայնքով, խստորեն պահպանել գծանցումները հատելու կանոնները և անցնել միայն նախատեսված վայրերով։ Անհրաժեշտ է նաև երեխաներին բացատրել երկաթուղային գծերի վրա գտնվելու և այնտեղ խաղալու վտանգները։ Այն ծնողները, որոնց երեխաները հաճախում են երկաթուղուն մոտ գտնվող ուսումնական հաստատություններ, պետք է պարբերաբար զրույցներ վարեն նրանց հետ։ Թեև Կրթության նախարարության նախաձեռնությամբ դպրոցական ծրագրում արդեն ներառված է երկաթուղային անվտանգության թեման, այնուամենայնիվ ծնողների պարտականությունն է շարունակաբար ամրապնդել երեխաների գիտելիքներն ու պատասխանատվության զգացումը։ Առավել զգոն պետք է լինեն նաև երթևեկության մասնակիցները, քանի որ ավտոտրանսպորտային միջոցների թվի աճին զուգահեռ երթևեկությունը տարեցտարի ավելի է ինտենսիվանում։ Վարորդները պարտավոր են խստորեն պահպանել երկաթուղային գծանցումների անցման կանոնները, հետևել ճանապարհային նշաններին և լուսացույցերի ազդանշաններին, չշրջանցել փակված արգելապատնեշները և չհատել գծերը չթույլատրված վայրերում։ Թեև ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար, երկաթուղային հատվածներում դրանց խախտման հետևանքները կարող են լինել առավել ծանր՝ հատկապես վարորդների համար։ Որոշ հատվածներում ուղևորատար գնացքների արագությունը հասնում է մինչև 100 կմ/ժ-ի, ինչը զգալիորեն մեծացնում է արգելակման ճանապարհը։ Այս հանգամանքը սահմանափակում է մեքենավարի՝ բախումը կանխելու հնարավորությունը և առավել մեծ պատասխանատվություն է դնում վարորդների վրա՝ գծանցումներում վթարներից խուսափելու համար։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երկաթուղային գծանցումներում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարները հիմնականում պայմանավորված են եղել վարորդների կողմից կանոնների անտեսմամբ, արագության գերազանցմամբ կամ անուշադրությամբ։ Իսկ նման անփույթ վերաբերմունքի գինը հաճախ մարդկային կյանքն է։ Ընկերության կողմից իրականացվող հետևողական կանխարգելիչ աշխատանքը՝ համագործակցությամբ ճանապարհային ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նպաստել է գծանցումներում անվտանգության մակարդակի կայունացմանը։ Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նմանատիպ պատահարներ չեն գրանցվել։ Կարևոր է պահպանել այս դրական միտումը՝ ապահովելով մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին11:1023.04.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0023.04.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն Իրանի դեմ տախտակամածային հրանոթ է կիրառել՝ վերջին 38 տարվա մեջ առաջին անգամ․ TWZԱմերիկյան Spruance հրթիռակիր Էսկադրային ականակրի տախտակամածային հրանոթներից Իրանի ափերի մոտ գտնվող բեռնատար նավի ուղղությամբ արձակված կրակոցները դարձել են վերջին 38 տարվա ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցությամբ նմանատիպ առաջին միջադեպը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է The War Zone (TWZ) պորտալը։ «Ռազմածովային նավի կողմից մեկ այլ նավի դեմ տախտակամածային հրանոթի կիրառման վերջին անհերքելի դեպքը տեղի է ունեցել «Աղոթարար» (Praying Mantis) գործողության ժամանակ», - պորտալին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի անանուն ներկայացուցիչը: «Աղոթարար» ռազմական գործողությունն իրականացվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից 1988 թվականի ապրիլի 18-ին Պարսից ծոցում՝ ի պատասխան իրանական ականի վրա ամերիկյան ֆրեգատի պայթյունի։ Մարտական գործողությունների արդյունքում Միացյալ Նահանգները ոչնչացրել էր Իրանին պատկանող երկու նավթային հարթակ, մեկ ֆրեգատ և մեկ մոտորանավակ։ Այդ ժամանակ «Աղոթարար» գործողությունը ԱՄՆ-ի համար խոշորագույն ծովամարտն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ապրիլի 19-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնեց Touska բեռնատար նավի գրավման մասին, որը շարժվում էր դեպի իրանական Բենդեր Աբաս նավահանգիստ։ Ըստ նրանց տեղեկությունների՝ Spruance-ը մի քանի կրակոց է արձակել 127 մմ տրամաչափի Mark 45 թնդանոթից նավի մեքենայական բաժանմունքի ուղղությամբ։Ավելին10:5423.04.26 -
ԻրավականԱպօրինի թմրանյութի պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել․ 1 անձ ձերբակալվել էՈստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի ծառայողները, օպերատիվ տվյալների իրացման արդյունքում և ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ, ապրիլի 21-ին մայրաքաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերել և ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ և կաթուցիչ։ Ձերբակալված անձը, ինչպես նաև կազմված համապատասխան փաստաթղթերը, ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին10:4823.04.26 -
ՔաղաքականԱյո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ ՍարգսյանԳաղտնիք չէ, որ Հանրապետական կուսակցությունը չէր ցանկանում մասնակցել նաև 2021 թվականի ընտրություններին, բայց մենք ստիպված գնացինք այդ քայլին։ Ի տարբերություն ընդդիմության կողմից քարոզվող աներկբա հաղթանակի՝ սոցիոլոգիան այլ բան էր հուշում։ Մենք մասնակցեցինք այդ ընտրություններին, որպեսզի փորձենք կանխել Արցախի վերջնական դավաճանումն ու հանձնումը։ Ակնհայտ էր, որ 44 օր «հաղթելու ենք» ստով կապիտուլյացիա ստորագրած խաբեբան, ով 2021-ի քարոզարշավին խոստանում էր Արցախի դեօկուպացիա, իրականում ժողովրդի թիկունքում հանձնելու էր Արցախը և թշնամու դեմ մենակ էր թողնելու արցախահայությանը՝ որպես հետևանք թշնամու առջև բացելով Հայաստանի դարպասները։Ավելին10:4023.04.26 -
ԻրավականԳյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքինՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական Վ.Ա.-ն օգտվելով համայնքի ղեկավարի բացակայության հանգամանքից, 2021 թվականի հուլիսի 13-ի թվագրմամբ կազմել է համայնքի ղեկավարի կողմից տրվող՝ Գյուլագարակում գտնվող 8 հողամասի հիմքերը վերականգնելու և իր ծնողին՝ Ա․Մ․-ին, հողամաս վերահատկացնելու մասին կեղծ որոշումներ։ Այնուհետև, Ա․Մ․-ն օգտագործելով կեղծ որոշումները՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ին 8 հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ Վ.Ա.-ն դեկտեմբերի 15-ին իր և Ա.Մ.-ի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի օգտագործման արդյունքում՝ 4 մլն 250 հզր 400 ՀՀ դրամով 8 անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք՝ խարդախությամբ հափշտակելով հողամասերը։ Բացի այդ, Վ.Ա.-ն 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թվագրմամբ կազմել է նաև հիշյալ հողամասերի չափագրման հատակագծեր, որոնցում Գյուլագարակ համայնքի ղեկավարի հաստատման համար նախատեսված տեղում կատարվել են բովանդակությամբ կեղծ գրառումներ։ Մասնավորապես՝ տվյալ պահին համայնքի ղեկավար չհանդիսացող Մ.Գ.-ի անվան դիմաց կատարվել է ստորագրություն և դրվել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի կնիքի դրոշմը՝ նույն համայնքի ղեկավարի կնիքի դրոշմի փոխարեն: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:3423.04.26 -
ՀասարակականԵրևանում գազ չի լինի․ հասցեներԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:2623.04.26 -
ՀասարակականԵրևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. վարորդը եղել է ոչ սթափԱյսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էրիկ Հակոբյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատն ու բախվել բետոնե պատնեշին։Ավելին10:1723.04.26 -
Մամուլի տեսությունԱյսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:Ավելին10:1223.04.26 -
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ»Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու հայ-թուրքական սահմանը չի բացվում։ «Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետեւ հայտարարեցին, որ ԼՂ հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք․ դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց, միեւնույն է, գործընթացը չավարտվեց»,- ասել է Սիմոնյանը՝ ըստ էության խոստովանելով, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը ձախողվել է, իրենց հաշվարկները սխալ են դուրս եկել, եւ զիջումների քաղաքականությունն իրեն չի արդարացնում, ճիշտ հակառակը` մեր թշնամիների ախորժակը գնալով բացվում է, երբ տեսնում են, թե ինչ կակղամորթ իշխանություն է ղեկավարում Հայաստանը։ Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի դերակատարմանը հարաբերությունների հաստատման գործընթացում։ «Ադրբեջանը, իր լոբբինգի եւ ազդեցության միջոցով, կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին»,- փակագծեր է բացել ԱԺ նախագահը։Ավելին10:0523.04.26 -
Մամուլի տեսությունՏապալված «հնգամյա պլանը» և Փաշինյանի նոր «ֆալստարտը». ի՞նչ երեսով են նորից մարդամեջ ելնում․ «Փաստ»Բայց միայն ծրագրային այդ մի բլոկը չէ, որ Փաշինյանը չի կատարել: Առհասարակ, ավելի հեշտ կլինի պարզել, թե ինչ խոստում է կատարել, եթե կատարել է: Չկատարածներից. «Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, ...վերացնել ծայրահեղ աղքատությունը» (կետ 4.6): Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը անցած 5 տարում ոչ միայն չեն վերացրել ծայրահեղ աղքատությունը, այլև աղքատության մակարդակը չեն կարողացել նվազեցնել: Որոշ աննշան տատանումներ գուցե վիճակագրությունն արձանագրել է, բայց աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ 22- 24 տոկոսի միջակայքում: Իսկ թե ինչ չափով են նվազագույն կամ միջին թոշակները «համընկնում» սպառողական ու պարենային զամբյուղների արժեքներին, թող նվազագույն ու միջին թոշակ ստացող մեր տարեց հայրենակիցներն ասեն: Ըստ որում, Փաշինյանը, որ անցյալ տարեվերջին կուրծք էր ծեծում, թե ոչ մի տարբերակ չկա թոշակները բարձրացնելու, որ եթե բարձրացնեն, ապա տնտեսությունը կփլուզվի և այլն, ընտրությունների նախաշեմին, այն էլ՝ ընդդիմադիրների ճնշման տակ, «հիշեց» թոշակառուների մասին ու, ասես մեծ լավություն է անում, մի 10000 դրամով թոշակներն ավելացրեց: Իսկ ոչի՞նչ, որ այդ ընթացքում նույն պարենային զամբյուղի միջի եղած-չեղածը կտրուկ թանկացավ:Ավելին09:5823.04.26 -
Մամուլի տեսությունՆախընտրական վախեր. ինչո՞ւ է իշխանությունը փախչում պատերազմի թեմայից և ծնողների հետ հանդիպումից․ «Հրապարակ»Սակայն երեկ խորհրդարանը մերժել է նրա հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, երեկ ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։Ավելին09:5423.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովԱյսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը:Ավելին09:5023.04.26 -
Մամուլի տեսությունԵկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում․ «Հրապարակ»Այդ նպատակի համար որոշել են օգտագործել սփյուռքում ապրող իրենց հավատարիմ մարդկանց: Այժմ տեղեկատվություն հավաքելու փուլն է` տարբեր երկրների իրավապահների աջակցությամբ ապացույցներ են հավաքում այդ գույքի եւ ընկերությունների ծագման «անօրինականության» վերաբերյալ, փորձելու են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող հայերի միջոցով քրեական վարույթներ հարուցել, քաղհայցեր տանել դատարաններ:Ավելին09:4723.04.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»Աղմկահարույց դեպքով քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։Ավելին09:4123.04.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանի էքսցենտրիկ վարքը պետք է արժանանա իրավական գնահատականի․ «Փաստ»Նախօրեին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:Ավելին09:3723.04.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին09:3423.04.26 -
Մամուլի տեսությունԱվագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ»2023-2024 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, իսկ 2022-2023 թվականներին՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական։ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ։ Նույն թվականին եղել է նաև «8033» շտապօգնության ծառայության տնտեսական գծով պատասխանատու։ 2021-2022 թվականներին աշխատել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում՝ որպես ներքին ընթացակարգերի պատասխանատու։ Ավելի վաղ՝ 2019-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ 2020 թվականին համակարգել է նախարարության կողմից ստեղծված շտապօգնության ծառայությունը՝ կապված Արցախից վիրավորների հոսպիտալացման և տարհանման գործընթացների հետ։ 2019 թվականին էլ եղել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական։Ավելին09:2523.04.26