Լրահոս

2026-04-23
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․92 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:
    11:53
    23.04.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 23.04.2026
    Մամուլի տեսություն 23.04.2026
    11:48
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բեղավոր կռիսը օգնությունները տանում էր. Գյուլնարա Ալեքսանյան
    Անհետ կորածների ծնողները ԱԺ-ի դիմած կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ ԱԺ-ի մեծ դահլիճում լսումներ են պահանջում։
    11:43
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բա որ խաղաղություն բերող էիր, ինչու պատերազմ բերեցիր. Գոհար Դավթյան
    Այս մասին հայտարարեց 44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։
    11:39
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենք չենք կարող մոռանալ մեր սուրբ նահատակների հեղված անմեղ արյունը․ Տեր Եզրաս արք. Ներսիսյան
    Ապրիլի 24: Աշխարհի ողջ հայությունը հոգու ծնրադրությամբ ու աղոթքով է հիշում 1915 թվականի հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակ նախնիներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին հանուն հավատի, հանուն հայրենիքի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը։
    11:32
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օդաչուն բա մի հատ չծխի՞ հանգստանա. ըստ Փաշինյանի՝ հայ օդաչուները ծխում են
    Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    11:27
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ով ամեն ինչ գիտի, պետք է հայտարարագիր ներկայացնի. Փաշինյանը արդարացնում է իր չիմացությունը
    Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    11:22
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան
    Այս մասին հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
    11:19
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀԿԵ-ն քաղաքացիներին հորդորում է զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել անվտանգության կանոնները
    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման և երկաթուղային երթևեկության ինտենսիվության աճի պայմաններում, քաղաքացիներին հորդորում է առավելագույն զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ընկերությունը հատկապես հիշեցնում է երկաթուղային գծերի հարևանությամբ չոր խոտ չայրելու, կենդանիներ չարածեցնելու, գծանցումները միայն թույլատրելի վայրերով հատելու և երեխաներին երկաթուղու վտանգների մասին իրազեկելու անհրաժեշտության մասին։ ««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, պայմանավորված գարնան մեկնարկով, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացմամբ և երկաթուղային գծերով երթևեկության ինտենսիվության աճով, հորդորում է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն երկաթուղային ենթակառուցվածքներում։ Ընկերությունը կոչ է անում չայրել չոր խոտը երկաթուղային գծերի հարևանությամբ, կենդանիներ չարածեցնել գծերի երկայնքով, խստորեն պահպանել գծանցումները հատելու կանոնները և անցնել միայն նախատեսված վայրերով։ Անհրաժեշտ է նաև երեխաներին բացատրել երկաթուղային գծերի վրա գտնվելու և այնտեղ խաղալու վտանգները։ Այն ծնողները, որոնց երեխաները հաճախում են երկաթուղուն մոտ գտնվող ուսումնական հաստատություններ, պետք է պարբերաբար զրույցներ վարեն նրանց հետ։ Թեև Կրթության նախարարության նախաձեռնությամբ դպրոցական ծրագրում արդեն ներառված է երկաթուղային անվտանգության թեման, այնուամենայնիվ ծնողների պարտականությունն է շարունակաբար ամրապնդել երեխաների գիտելիքներն ու պատասխանատվության զգացումը։ Առավել զգոն պետք է լինեն նաև երթևեկության մասնակիցները, քանի որ ավտոտրանսպորտային միջոցների թվի աճին զուգահեռ երթևեկությունը տարեցտարի ավելի է ինտենսիվանում։ Վարորդները պարտավոր են խստորեն պահպանել երկաթուղային գծանցումների անցման կանոնները, հետևել ճանապարհային նշաններին և լուսացույցերի ազդանշաններին, չշրջանցել փակված արգելապատնեշները և չհատել գծերը չթույլատրված վայրերում։ Թեև ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար, երկաթուղային հատվածներում դրանց խախտման հետևանքները կարող են լինել առավել ծանր՝ հատկապես վարորդների համար։ Որոշ հատվածներում ուղևորատար գնացքների արագությունը հասնում է մինչև 100 կմ/ժ-ի, ինչը զգալիորեն մեծացնում է արգելակման ճանապարհը։ Այս հանգամանքը սահմանափակում է մեքենավարի՝ բախումը կանխելու հնարավորությունը և առավել մեծ պատասխանատվություն է դնում վարորդների վրա՝ գծանցումներում վթարներից խուսափելու համար։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երկաթուղային գծանցումներում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարները հիմնականում պայմանավորված են եղել վարորդների կողմից կանոնների անտեսմամբ, արագության գերազանցմամբ կամ անուշադրությամբ։ Իսկ նման անփույթ վերաբերմունքի գինը հաճախ մարդկային կյանքն է։ Ընկերության կողմից իրականացվող հետևողական կանխարգելիչ աշխատանքը՝ համագործակցությամբ ճանապարհային ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նպաստել է գծանցումներում անվտանգության մակարդակի կայունացմանը։ Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նմանատիպ պատահարներ չեն գրանցվել։ Կարևոր է պահպանել այս դրական միտումը՝ ապահովելով մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում։
    11:10
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:00
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն Իրանի դեմ տախտակամածային հրանոթ է կիրառել՝ վերջին 38 տարվա մեջ առաջին անգամ․ TWZ
    Ամերիկյան Spruance հրթիռակիր Էսկադրային ականակրի տախտակամածային հրանոթներից Իրանի ափերի մոտ գտնվող բեռնատար նավի ուղղությամբ արձակված կրակոցները դարձել են վերջին 38 տարվա ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցությամբ նմանատիպ առաջին միջադեպը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է The War Zone (TWZ) պորտալը։ «Ռազմածովային նավի կողմից մեկ այլ նավի դեմ տախտակամածային հրանոթի կիրառման վերջին անհերքելի դեպքը տեղի է ունեցել «Աղոթարար» (Praying Mantis) գործողության ժամանակ», - պորտալին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի անանուն ներկայացուցիչը: «Աղոթարար» ռազմական գործողությունն իրականացվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից 1988 թվականի ապրիլի 18-ին Պարսից ծոցում՝ ի պատասխան իրանական ականի վրա ամերիկյան ֆրեգատի պայթյունի։ Մարտական գործողությունների արդյունքում Միացյալ Նահանգները ոչնչացրել էր Իրանին պատկանող երկու նավթային հարթակ, մեկ ֆրեգատ և մեկ մոտորանավակ։ Այդ ժամանակ «Աղոթարար» գործողությունը ԱՄՆ-ի համար խոշորագույն ծովամարտն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ապրիլի 19-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնեց Touska բեռնատար նավի գրավման մասին, որը շարժվում էր դեպի իրանական Բենդեր Աբաս նավահանգիստ։ Ըստ նրանց տեղեկությունների՝ Spruance-ը մի քանի կրակոց է արձակել 127 մմ տրամաչափի Mark 45 թնդանոթից նավի մեքենայական բաժանմունքի ուղղությամբ։
    10:54
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի թմրանյութի պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել․ 1 անձ ձերբակալվել է
    Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի ծառայողները, օպերատիվ տվյալների իրացման արդյունքում և ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ, ապրիլի 21-ին մայրաքաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերել և ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ և կաթուցիչ։ Ձերբակալված անձը, ինչպես նաև կազմված համապատասխան փաստաթղթերը, ներկայացվել են նախաքննական մարմին։
    10:48
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան
    Գաղտնիք չէ, որ Հանրապետական կուսակցությունը չէր ցանկանում մասնակցել նաև 2021 թվականի ընտրություններին, բայց մենք ստիպված գնացինք այդ քայլին։ Ի տարբերություն ընդդիմության կողմից քարոզվող աներկբա հաղթանակի՝ սոցիոլոգիան այլ բան էր հուշում։ Մենք մասնակցեցինք այդ ընտրություններին, որպեսզի փորձենք կանխել Արցախի վերջնական դավաճանումն ու հանձնումը։ Ակնհայտ էր, որ 44 օր «հաղթելու ենք» ստով կապիտուլյացիա ստորագրած խաբեբան, ով 2021-ի քարոզարշավին խոստանում էր Արցախի դեօկուպացիա, իրականում ժողովրդի թիկունքում հանձնելու էր Արցախը և թշնամու դեմ մենակ էր թողնելու արցախահայությանը՝ որպես հետևանք թշնամու առջև բացելով Հայաստանի դարպասները։
    10:40
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական Վ.Ա.-ն օգտվելով համայնքի ղեկավարի բացակայության հանգամանքից, 2021 թվականի հուլիսի 13-ի թվագրմամբ կազմել է համայնքի ղեկավարի կողմից տրվող՝ Գյուլագարակում գտնվող 8 հողամասի հիմքերը վերականգնելու և իր ծնողին՝ Ա․Մ․-ին, հողամաս վերահատկացնելու մասին կեղծ որոշումներ։ Այնուհետև, Ա․Մ․-ն օգտագործելով կեղծ որոշումները՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ին 8 հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ Վ.Ա.-ն դեկտեմբերի 15-ին իր և Ա.Մ.-ի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի օգտագործման արդյունքում՝ 4 մլն 250 հզր 400 ՀՀ դրամով 8 անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք՝ խարդախությամբ հափշտակելով հողամասերը։ Բացի այդ, Վ.Ա.-ն 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թվագրմամբ կազմել է նաև հիշյալ հողամասերի չափագրման հատակագծեր, որոնցում Գյուլագարակ համայնքի ղեկավարի հաստատման համար նախատեսված տեղում կատարվել են բովանդակությամբ կեղծ գրառումներ։ Մասնավորապես՝ տվյալ պահին համայնքի ղեկավար չհանդիսացող Մ.Գ.-ի անվան դիմաց կատարվել է ստորագրություն և դրվել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի կնիքի դրոշմը՝ նույն համայնքի ղեկավարի կնիքի դրոշմի փոխարեն: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:34
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում գազ չի լինի․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:26
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. վարորդը եղել է ոչ սթափ
    Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էրիկ Հակոբյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատն ու բախվել բետոնե պատնեշին։
    10:17
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»
    Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:
    10:12
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ»
    Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու հայ-թուրքական սահմանը չի բացվում։ «Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետեւ հայտարարեցին, որ ԼՂ հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք․ դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց, միեւնույն է, գործընթացը չավարտվեց»,- ասել է Սիմոնյանը՝ ըստ էության խոստովանելով, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը ձախողվել է, իրենց հաշվարկները սխալ են դուրս եկել, եւ զիջումների քաղաքականությունն իրեն չի արդարացնում, ճիշտ հակառակը` մեր թշնամիների ախորժակը գնալով բացվում է, երբ տեսնում են, թե ինչ կակղամորթ իշխանություն է ղեկավարում Հայաստանը։ Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի դերակատարմանը հարաբերությունների հաստատման գործընթացում։ «Ադրբեջանը, իր լոբբինգի եւ ազդեցության միջոցով, կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին»,- փակագծեր է բացել ԱԺ նախագահը։
    10:05
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տապալված «հնգամյա պլանը» և Փաշինյանի նոր «ֆալստարտը». ի՞նչ երեսով են նորից մարդամեջ ելնում․ «Փաստ»
    Բայց միայն ծրագրային այդ մի բլոկը չէ, որ Փաշինյանը չի կատարել: Առհասարակ, ավելի հեշտ կլինի պարզել, թե ինչ խոստում է կատարել, եթե կատարել է: Չկատարածներից. «Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, ...վերացնել ծայրահեղ աղքատությունը» (կետ 4.6): Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը անցած 5 տարում ոչ միայն չեն վերացրել ծայրահեղ աղքատությունը, այլև աղքատության մակարդակը չեն կարողացել նվազեցնել: Որոշ աննշան տատանումներ գուցե վիճակագրությունն արձանագրել է, բայց աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ 22- 24 տոկոսի միջակայքում: Իսկ թե ինչ չափով են նվազագույն կամ միջին թոշակները «համընկնում» սպառողական ու պարենային զամբյուղների արժեքներին, թող նվազագույն ու միջին թոշակ ստացող մեր տարեց հայրենակիցներն ասեն: Ըստ որում, Փաշինյանը, որ անցյալ տարեվերջին կուրծք էր ծեծում, թե ոչ մի տարբերակ չկա թոշակները բարձրացնելու, որ եթե բարձրացնեն, ապա տնտեսությունը կփլուզվի և այլն, ընտրությունների նախաշեմին, այն էլ՝ ընդդիմադիրների ճնշման տակ, «հիշեց» թոշակառուների մասին ու, ասես մեծ լավություն է անում, մի 10000 դրամով թոշակներն ավելացրեց: Իսկ ոչի՞նչ, որ այդ ընթացքում նույն պարենային զամբյուղի միջի եղած-չեղածը կտրուկ թանկացավ:
    09:58
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախընտրական վախեր. ինչո՞ւ է իշխանությունը փախչում պատերազմի թեմայից և ծնողների հետ հանդիպումից․ «Հրապարակ»
    Սակայն երեկ խորհրդարանը մերժել է նրա հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, երեկ ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։
    09:54
    23.04.26
    Ավելին