Լրահոս

2026-04-23
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին հերքել է Դոնբասի հատվածն ԱՄՆ նախագահ Թրամփի պատվին անվանելու գաղափարը
    Պատասխանելով հարցին, թե արդյոք նման նախաձեռնությամբ հանդես է եկել ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների ժամանակ, Զելենսկին պատասխանել է, որ բանակցությունների ընթացքում նման տերմին չի օգտագործել։
    15:40
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընտրությունների գնում ենք ակնկալիքով, որ մեր հայրենակիցների մեծ մասը կվստահի մեզ. Արծվիկ Մինասյան
    Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
    15:34
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 «Հայաստան» դաշինքը ԿԸՀ է տարել նախընտրական ցուցակը
    Հայլուր 15։30 «Հայաստան» դաշինքը ԿԸՀ է տարել նախընտրական ցուցակը
    15:30
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին․ 24News
    Կուսակցությունը պատրաստվում է մի փոքր անց հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։
    15:27
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արսեն Հովսեփյանին պատկանող (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Սուրբ Նշանի 5/1) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: «Այսպես՝ - խոհանոցի պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից, - առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը, - խոհանոցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, - սննդի կառույցի սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:
    15:18
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը
    «Ադրբեջանում հայերին դատում են սեփական հայրենիքը պաշտպանելու, նախնիների արյան կանչի հետևից գնալու ու ազգային մեծ երազանք ունենալու համար:
    15:13
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
    Այս վերջնաժամկետից հետո հայտեր չեն կարող ընդունվել։
    15:00
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞ր քաղաքական ուժերն են այս պահի դրությամբ դիմել ԿԸՀ
    Ապրիլի 23-ի 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է։ Այս վերջնաժամկետից հետո հայտեր չեն կարող ընդունվել։ Ապրիլի 23-ի 18։00-ն նաև օգտահաշիվ ստանալու դիմումի վերջնաժամկետն է, իսկ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցության/դաշինքի համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ հայտ ուղարկելը։
    14:49
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գնացքներ են բախվել Դանիայում․ տnւժել է 17 մարդ
    Դանիայի Հիլերոդ քաղաքի մերձակայքում՝ Գրիբսկովյան երկաթուղու վրա, երկու գնացք են բախվել: Danmark Radio-ն, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է 17 տուժածի մասին, որոնցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Դեպքի վայրից վիրավորներին տեղափոխել են ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով: Այս պահին տվյալ ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը դադարեցված է անորոշ ժամանակով, իսկ հարակից ճանապարհները փակ են:
    14:40
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցեղասպանության ժխտումը լեգիտիմացնում է այսօրվա Թուրքիայի պետությունը. Վարուժան Գեղամյան
    Ցեղասպանության ժխտումը լեգիտիմացնում է այսօրվա Թուրքիայի պետությունը։ Քննարկման ժամանակ ասաց պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
    14:31
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանն ու Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Սուրեն Պապիկյանը վարչապետ Կոբախիձեին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։
    14:26
    23.04.26
    Ավելին
  • Իրավական
    Բռնապետություն է սա. անձնական նամակները կարդալու միջնորդությունները հազարներով ավելացել են
    Տարեցտարի ավելի շատ են իրավապահները դատարան դիմում՝ մարդկանց նամակագրությունները, հաղորդագրությունները առգրավելու թույլտվություն ստանալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ անցած տարվա համեմատ 10 անգամ ավելացել է նման դիմումների քանակը:
    14:15
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր վթար Երևանում՝ ավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներ
    Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։
    14:04
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման. «Հրապարակ»
    Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց․ «2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով առերեւույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործու­նեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)»։
    13:59
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հեղուկ գազի վաճառքը
    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, ՀՀ Կոտայքի մարզի, Արզնի համայնքի, Երևան–Սևան մայրուղի 6/1-ում գործող, «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում հեղուկ գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
    13:57
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետությունը և եկեղեցին մեկ ամբողջություն են․ խավարածին մեկը փորձում է կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ
    Եվ այսօր՝ 21-րդ դարում, «լուսավոր» այս դարում խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել մի ժողովրդի, որի հայրերը աշխարհով մեկ լույս են եղել և են, լուսավորել են համայն աշխարհը։
    13:50
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները բերման են ենթարկել զոհված զինծառայողի մորը
    «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը հայտնել է, որ ոստիկանները բերման են ենթարկել զոհված զինծառայողի մորը։ Տեսանյութում ոստիկանության աշխատակիցն ասում է, որ որոշ հարցեր ենթակա են պարզաբանման, պետք է պարզաբանել բաժանմունքում։
    13:39
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունը
    Անհատ ձեռնարկատեր Գայան Հախվերդյանին պատկանող լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասում (Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի բազմաթիվ խախտումներ: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Մասնավորապես՝ - չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, - չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, - արտադրամասում չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, բնական կամ արհեստական լուսավորվածություն, - հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող , ախտահանվող նյութերից, - առաստաղները, տանիքների ներքին մակերևույթները ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, - բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, - կոյուղու համակարգերը նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկերը, - չի սահմանվել և չի պահպանվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, - սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, - սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։ Արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար: Վերահսկիչը սահմանել է խախտումները վերացնելու ժամկետ:
    13:34
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ
    Քամին`հարավարևմտյան`3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ի ցերեկը՝ մինչև 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ մինչև 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։
    13:30
    23.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    «Մի օր սգալ, մյուս օրը տոնել» մոտեցումը չեն ընդունում մարդիկ. Քաղաքացու օրը՝ Երևանում
    Ամոթանք են տալիս քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին՝ Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցի հաջորդ օրը մայրաքաղաքում տոն ու խորոված փարթի կազմակերպելու համար: Խորհրդարանական ընտրություններից 1 ու կես ամիս առաջ Փաշինյանը որոշել է մեծ շուքով նշել «Քաղաքացու օրը»:
    13:26
    23.04.26
    Ավելին